Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 փետրվարի 2013

Աջակցություն է ցուցաբերվում հողօգտագործողներին





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նախքան օրակարգի հարցերին անցնելը վարչապետն անդրադարձել է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ հնչեցված որոշ հարցերի պարզաբանմանը (տե՛ս առանձին)։
ՀՀ կառավարությունը որոշել է հողօգտագործողներին 2013 թվականի համար մատչելի գնով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ ձեռք բերելու նպատակով պետական աջակցության ծրագրերն իրականացնելու` սուբսիդիա տրամադրելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել ավելի քան 3 մլրդ 16 մլն դրամ։ Աջակցության շնորհիվ հանրապետություն ներկրվելիք ավելի քան 27 հազար տոննա ազոտական պարարտանյութի 50 կիլոգրամանոց ամեն մի պարկը հողօգտագործողին կվաճառվի 6 հազար դրամով, ավելի քան 17 մլն լիտր դիզելային վառելանյութի ամեն մի լիտրը` 350 դրամով։ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է նաև ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ին երեք ամիս ժամկետով տրամադրել ավելի քան 3 մլրդ դրամի չափով բյուջետային վարկ։
ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ մարզերի` առաջնահերթություն պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար հատկացնել մոտ 7.5 մլրդ դրամ։ Որոշումը թելադրված է այն հանգամանքով, որ դպրոցաշինության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման և այլ ոլորտներում կան մի շարք հիմնախնդիրներ, որոնց լուծումը մարզերի համար մեծ կարևորություն ունի։


Ձեռք կբերվի էլեկտրոնային ստորագրություն ճանաչող սարքի նոր խմբաքանակ

ՀՀ կառավարությունը 2013 թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և կենսաթոշակային բարեփոխման շրջանակում էլեկտրոնային ստորագրություն ճանաչող սարքի նոր խմբաքանակ` 20 հազար հատ, ձեռք բերելու նպատակով «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամին հատկացրել ավելի քան 90 մլն դրամ։ Ավելի վաղ ձեռք բերված 20 հազար սարքից 10 հազարն արդեն իրացվել է, սակայն պահանջարկը դեռևս մեծ է։
Կառավարության երկու որոշմամբ սահմանվել է, որ փորձաքննության ծառայությունները ձեռք են բերվում ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին, 2013 թվականին փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքն է 465 դրամ։ Սահմանվել են նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակած լիազորության իրականացման 2013 թ. ծախսերի կատարման նորմատիվները` յուրաքանչյուր ակտի գրանցման տարածքային բաժնի պետի հաստիքի հաշվով` 1787.47 հազար դրամ, բաժնի մասնագետի հաստիքի հաշվով` 866.9 հազար դրամ։ Մեկ այլ որոշմամբ լուծվել են Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքապետարանների աշխատակազմերի սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների պահպանման ծախսերի հետ կապված հարցերը։
Իր ընդունած երեք որոշմամբ գործադիրը կարգավորել է ՀՀ ԱԻՆ բժշկական հաստատության գործունեության ուղղությունները և ֆինանսավորման հետ կապված հարցերը, հաստատության աշխատակիցներին պաշտոնի նշանակման, պաշտոնից ազատման և ծառայության հետ կապված մյուս հարաբերությունները, ապահովել 2012 թ. ստեղծված ՀՀ ԱԻՆ պոլիկլինիկայի գործունեությունը, պոլիկլինիկայում փրկարարական ծառայողների բուժօգնությունը, միմյանց կրկնող ստորաբաժանումների և գործառույթների բացառումը։ Հաջորդ որոշմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևան, Գյումրի, Վանաձոր և Վաղարշապատ քաղաքներում գործող ստորաբաժանումները շենքային պայմաններով ապահովելու նպատակով գործադիրն անհատույց օգտագործման իրավունքով կենտրոնին է հանձնել շենք-շինություններ։
ՀՀ որակի ենթակառուցվածքի կառույցների 2013 թ. աշխատանքային պայմանները բարելավելու համար կառավարությունը հատկացրել է 250 մլն դրամ։ Բացի այդ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտում պետք է ներառվի որակի ենթակառուցվածքի բարեփոխման հայտը` ամեն տարի 200-ական միլիոն դրամի չափով։ Ոլորտի բյուջետային աջակցության ծրագիր է իրականացնելու նաև Եվրամիությունը։


Օրենսդրորեն կկարգավորվի կուտակային վճարը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որով ամբողջական և բավարար օրենսդրական դաշտ կապահովվի 2014 թ. հունվարի 1-ից Հայաստանում գործելիք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունավետ և հետևողական իրականացման համար։
Նիստում հավանության է արժանացել «Ստանդարտացման մասին» և ևս չորս օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակն է վերացնել ոլորտը կարգավորող օրենքների անհամապատասխանությունը, որոշ հասկացություններ ավելի սերտորեն մոտարկել Եվրամիությունում գործող համանման հասկացություններին, ինչպես նաև նախատեսել պետտուրքի գանձում, որն իրականացնելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի նպատակն է ավելացնել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը, օրենսդրորեն ամրապնդել քաղաքացիների մասնակցությունն ինքնակառավարմանը։ Վերը նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

 


Կատարելագործվում է դիվանագետների ռոտացիայի կարգը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- դիվանագետների ռոտացիա իրականացնելու կարգը, դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը, ուժը կորցրած ճանաչել նշված հարաբերությունները կարգավորող նախկին որոշումը,
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից իրականացվող աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման հսկողության ստուգաթերթը, տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը,
- տնտեսական գործունեության տեսակների, արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների, ՀՀ զբաղմունքի, աշխատողների մասնագիտության, մասնագիտացման և պաշտոնների, անհատական սպառումն ըստ նպատակի ՀՀ դասակարգիչները, որոնք համապատասխանեցվել են ՀՀ օրենքներին,
- ՀՀ ԿԱ ոստիկանության գործունեության ոլորտի 2013-2014 թթ. բարեփոխման ժամանակացույցը` հավանություն տալով բարեփոխման ծրագրին։


Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի համաձայն ներկայացվող ՀՀ ազգային միջանկյալ զեկույցին։ Ընթացակարգը նախատեսում է, որ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները մարդու իրավունքների խորհուրդ ներկայացնեն իրենց երկրում մարդու իրավունքների տարբեր հարցերի վերաբերյալ իրավիճակային վերլուծություն։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Գվատեմալայի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Կոստա Ռիկայի Հանրապետության կառավարությունների միջև մշակույթի բնագավառում համագործակցության համաձայնագրերի կնքման առաջարկություններին։
Կառավարության որոշմամբ ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի բակալավրիատում սովորող Ավետիս Ղազարյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև 2016 թ. գարնանային զորակոչը։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ