Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 հունիսի 2000

Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Նիստի սկզբում վրչապետը կառավարության անդամներին ներկայացրեց հունիսի 20-21-ը Մոսկվայում տեղի ունեցած ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքները` դրական գնահատելով դրանք:

Վեհաժողովի շրջանակներում ՌԴ և ՀՀ կառավարությունների ղեկավարների միջև տեղի ունեցած զրույցի ընթացքում մեկ անգամ ևս կարևորվել է երկու երկրների տնտեսական համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը, դրանց համապատասխանեցումը Հայաստան-Ռուսաստան քաղաքական երկխոսության մակարդակին:

Հայաստան-Ուկրաինա տնտեսական կապերն ու դրանց հեռանկարներն են քննարկվել Անդրանիկ Մարգարյանի և ՈւՀ վարչապետ Վիկտոր Յուշչենկոյի հանդիպման ժամանակ: Երկկողմ գործակցությանը վերաբերող հարցերն առավել մանրամասն կքննարկվեն ՀՀ կառավարական պետվիրակության` Ուկրաինա կատարելիք այցի ընթացքում, որը նախատեսվում է նոյեմբերին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հուլիսի վերջին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կայցելի Մինսկ, որտեղ հոկտեմբերին անցկացվելու է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը:

Կառավարությունը հաստատեց «Դավիթաշենի կամուրջ Երևանում` Հրազդան գետի կիրճի վրա» համալիրը նվազագույն ծրագրով շահագործման հանձնելու ծրագիրը և վերանայված աշխատանքային գծագրերով նախագիծը:

Առաջնահերթ ծրագիրը, որը նախատեսվում է ավարտել այս տարվա դեկտեմբերին, ներառում է կամուրջը` էստակադաներով, դեպի կամուրջ տանող մուտքը, տրանսպորտային հանգույց` Դավիթաշենում: Կամրջի` 2000 թվականին առաջնահերթ ծրագրով շահագործումը նախատեսված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրով:

Կառավարության որոշմամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգում ստեղծվեց «Սփյուռքի կապերի պետական գործադիր քարտուղարություն» որի կանոնադրությունը կառավարության քննարկմանը կներկայացվի մեկամսա ժամկետում: Քարտուղարության ստեղծումը, որի անհրաժեշտությունը շեշտվել էր նաև անցյալ տարի սեպտեմբերին կայացած Հայաստան-Սփյուռք համաժողովում, նպատակ ունի պետական գործադիր մարմնի մակարդակով համակարգելու Մայր հայրենիքի և սփյուռքահայության փոխհարաբերությունները:

Մեկ այլ որոշմամբ հաստատվեցին հանրապետության բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2000-2001 ուստարվա անվճար ուսուցման տեղերը: Բուհական համակարգում պետպատվերի շրջանակներում հաստատված տեղերի թիվն այս տարի աճել է 53-ով` կազմելով 4063: Նախկինի համեմատ 4-ով ավելացել է մասնագիտությունների թիվը: Միջնակարգ մասնագիտական հասատատությունների համար սահմանվեց 2018 տեղ:

Միջազգայն զարգացման ընկերակցության կողմից Հայաստանին տրամադրվող վարկի հաշվին, կառավարության որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությամբ ստեղծվեց դատաիրավական բարեփոխումների վարկային ծրագրի իրականացման գրասենյակ` պետական հիմնարկի կարգավիճակով:

Կառավարությունը որոշեց առաջարկել ՀՀ նախագահին` հունիսի 26-ին, ժամը 12-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան: Ներկայացվող օրակարգում ներառված են տնտեսական ոլորտին առնչվող երկու տասնյակից ավելի հարցեր, այդ թվում` «Ակցիզային հարկի մասին», «Հաստատագրված վճարների մասին», «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին», «ՀՀ պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ներքին շուկայի պաշտպանության մասին» օրենքների, մաքսային օրենսգրքի նախագծերը:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ