Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 23 փետրվարի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հնդկաստան՝ աղետի գոտի մեկնած ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության արագ արձագանքման ուժերի կազմավորմանը: 18 հոգանոց այդ խումբը, երկու շաբաթ անընդմեջ աշխատելով աղետի գոտում, վերադարձել է անցած շաբաթվա վերջին: Հանդիպմանը ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց այդ ծանր, վտանգավոր և պատասխանատու աշխատանքը բարձր մակարդակով կատարելու, բարեկամ երկրին ու ժողովրդին օգնություն ցուցաբերելու պատրաստակամության և մեր երկրի պատիվը բարձր պահելու համար: Վարչապետը նշեց, թե ուրախ է, որ Հայաստանն ունի բարձր որակավորմամբ կադրեր, որոնք կարողանում են օգտակար լինել նաև այլ պետություններին և բարձր են գնահատվում վերջիններիս կողմից: ՍՊԱԾ-ի պետ Սերգեյ Բալասանյանը ՀՀ վարչապետին ներկայացրեց արագ արձագանքման ուժերի կազմավորման մեջ ընդգրկված՝ տարբեր մասնագիտություններ ունեցող անդամներին և կազմավորման անցած աշխատանքային կենսագրությունը: Աղետի գոտի մեկնած խմբի ղեկավար, ՀՀ ՍՊԱԾ-ի Հյուսիսային բաժանմունքի պետ Սերգեյ Նազարեթյանը մանրամասնեց աղետի գոտում կազմավորման կատարած աշխատանքը, իր հերթին հավաստելով, որ բարձր են պահել Հայաստանի Հանրապետության պատիվը՝ արժանանալով թե Հնդկաստանի ղեկավարության և ժողովրդի, թե ՄԱԿ-ի բարձր գնահատականին: Հանդիպման վերջում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մաղթել է կազմավորման անդամներին՝ իրենց բարձր մասնագիտական կարողությունները միայն ուսումնավարժական պարապմունքներում ցուցադրել և աղետի գոտին մեկնելու քիչ առիթ ունենալ:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ