Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 21 հունվարի 2013

Սոցիալական ինտեգրացված ծառայությունների համակարգի ներդրման աշխատանքները շարունակվում են



Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Սոցիալական ինտեգրացված ծառայությունների համակարգի կառավարման խորհրդի նիստ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ սոցիալական ինտեգրացված ծառայությունների ներդրման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում մի քանի ուղղություններով: Մասնավորապես, մշակվում են անհրաժեշտ մեթոդական նյութեր, որոնք պետք է կիրառվեն ինտեգրացված սոցիալական ծառայությունների կենտրոններում, ներդրվում են տեղեկատվական համակարգեր, իրականացվում տարածքային կենտրոնների վերանորոգում, աշխատողների ուսուցում և վերապատրաստում:
Նախարարի տեղեկացմամբ՝ Հայաստանում ներդրվելիք տարածքային 52 համալիր կենտրոններից 32-ի համար հատկացվել են համապատասխան տարածքներ, մնացածի մասով աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախատեսվում է՝ առաջիկայում հանրապետությունում արդեն իսկ գործարկել մի քանի տարածքային կենտրոններ:
Ծրագրի արդյունքում քաղաքացիները ցանկացած սոցիալական խնդրով պետք է դիմեն սոցիալական ինտեգրացված ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարան, ինչի համար մշակվել է դիմումների հաշվառման միասնական համակարգ: Ընդունարանը գործելու է մեկ պատուհանի սկզբունքով:
Նշվել է նաև, որ համակարգի ներդրման արդյունքում սոցիալական ծառայողներն առարկայականորեն կգնահատեն ընտանիքների կարիքները, անհատական աշխատանքի միջոցով վերջիններիս կառաջարկվեն համապատասխան ծառայություններ տարբեր ուղղություններով՝ մասնագիտական կողմնորոշման, վերապատրաստման, կրկնուսուցման և այլն:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ