Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 հունիսի 2000

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Քննարկելով Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի հիմնախնդիրների մասին հարցը, կառավարությունը որոշեց առաջարկված միջոցառումների ծրագիրն ուղարկել նախարարությունների և գերատեսչությունների լրացուցիչ քննարկմանը` նախատեսվող միջոցառումներն առավել ամբողջացնելու և հիմնավորելու, դրանց իրականացման կոնկրետ ուղիները, ֆինանսավորման աղբյուրները նշելու նպատակով: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, կառավարությունը չպետք է հաստատի բարի ցանկությունների ցանկ, յուրաքանչյուր որոշում պետք է լինի իրագործելի, կենսունակության առումով հիմնավորված:

Կառավարությունն ընդունեց Մեղրու սահմանամերձ առևտրի շուկայի գործունեությունը կանոնակարգելու մասին որոշում: Այն մասնավորապես սահմանում է Մեղրու սահմանային անցումային կետի շրջակայքում հիմնադրվելիք առևտրի շուկայի գործունեության կազմակերպման, այնտեղ աշխատող սուբյեկտների ընտրության, ներմուծվող և արտահանվող ապրանքների մաքսային ձևակերպումների կարգերը: Ծրագրված է մեկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթ` որոշելու այն անհատ ձեռներեցներին և 40 կազմակերպությունները, որոնց կտրվի սահմանամերձ շուկայում առևտուր անելու հնարավորություն:

Մեկ այլ որոշմամբ, պետական աջակցություն հատկացվեց 1999-2000 թթ. ջեռուցման սեզոնում Գյումրի քաղաքի տնակային տնտեսությունների ջեռուցման համար: Շիրակի մարզպետարանի ներկայացրած ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր բաժանորդի անունով էլեկտրաէներգիայի ծախսի արժեքի դիմաց կձևակերպվի 15000-ական դրամի վճարում: Սա յուրաքանչյուր տնտեսության համար ամսական կտրվածքով ապահովում է 150 կիլիովատ ժամ էլեկտրաէներգիայի վճար:

ՀՀ-ում զբոսաշրջիկության գործունեության զարգացումը խթանելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվեց «Զբոսաշրջիկության զարգացման ազգային գործակալություն» ՓԲԸ: Ըստ արդյունաբերության և առևտրի նախարար Կ.Ճշմարիտյանի, գործակալության ստեղծումն անմիջականորեն բխում է զբոսաշրջիկության զարգացման վերջերս ընդունված հայեցակարգից և կոչված է գործնականում իրականացնելու այն քաղաքականությունը, նախագծերը, որոնք կառաջադրվեն պետական լիազորված մարմնի կողմից: Նախատեսվում է գործակալության աշխատանքներում ներգրավել ինչպես մասնավոր հատվածի, այնպես էլ սփյուռքահայության ներկայացուցիչների:

Կառավարությունը հավանություն տվեց դեռևս նախորդ նիստում քննարկված «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման միջոցառումների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը կներկայացվի Ազգային Ժողով:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ