Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 12 հունվարի 2013

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ վարչապետն ընդունելության է հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին





Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
ՀՀ կառավարության և անձամբ իր անունից վարչապետը շնորհավորել է ներկաներին տոների կապակցությամբ՝ մաղթել բեղմնավոր և հետաքրքիր աշխատանք:
«Հայաստանի Հանրապետությունում զանգվածային լրատվական միջոցների դերակատարությունը վերջին տարիներին ենթարկվել է որակական փոփոխությունների: Քաղաքացիական հասարակության կայացումն առանց ԶԼՄ-ների գործուն մասնակցության անհնար է և, ըստ էության, դուք այն չափանիշն եք, որով մենք կարող ենք դատել, թե մեզանում որքանով է հասուն քաղաքացիական հասարակությունը: Առաջին հերթին դա պայմանավորված է այն ազատություններով, որոնք տիրում են այս բնագավառում: Կարծում եմ՝ կհամաձայնեք այն գնահատականի հետ, որ խոսքի ազատությունը վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում էապես ամրապնդվել է: Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ների առջև այսօր կանգնում են նոր խնդիրներ: Պետք է արագ փոփոխվող աշխարհում կարողանալ ճիշտ կողմնորոշվել անորոշությունների մեջ, ճիշտ գնահատականներ տալ և ուղղորդել հանրությանը:
Կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում ձեր բոլոր վերլուծական նյութերը և հաճախակի է անդրադառնում քննադատություններին: Տեսնում եք, որ հաճախակի են դարձել այն դեպքերը, երբ ձեր կողմից բարձրացված խնդիրները դառնում են կառավարության քննարկման առարկա և ստանում գործուն լուծումներ: Ապագայում էլ այս համագործակցությունը նպաստելու է ԶԼՄ-ների կայացման գործընթացին
»,- ասել վարչապետը:
ՀՀ կառավարության գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար ՀՀ վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամանացույցով և վարչապետի շնորհակալագրով են պարգևատրվել ԶՄՆ-ների մի շարք ներկայացուցիչներ:
Հայկական ռադիոյի հիմնադրման 85-ամյակի և հեռուստատեսության հիմնադրման 55-ամյակի առթիվ, ռադիոյի և հեռուստատեսության բնագավառներում երկարամյա աշխատանքի ու ստեղծագործական նվաճումների համար Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ