Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 30 դեկտեմբերի 2012

Սիրելի զինվորներ, ես ձեզնից մեկն եմ, ձեզ հետ կիսում եմ ձեր բոլոր խնդիրներն ու ուրախությունները. Տիգրան Սարգսյան





Վարչապետ Տիգրան Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս: Կառավարության ղեկավարին ուղեկցել է ՀՀ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:
Վարչապետը ճաշել է զինվորների հետ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ:
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: «Սիրելի զինվորներ, ես ձեզնից մեկն եմ, ձեզ հետ կիսում եմ ձեր բոլոր խնդիրներն ու ուրախությունները: Ուզում եմ իմանաք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամեն օր իր աշխատանքը սկսելիս քաջ գիտակցում է, որ մեր թիկունքն ամուր է: Մենք միջազգային ասպարեզում կարող ենք մեր բանակցությունները համաձակորեն վարել՝ գիտակցելով, որ ունենք ձեզ նման երիտասարդներ, մեր հայրենիքի նվիրյալներ: Սրտանց ցանկանում եմ, որ 2013 թվականին լինի խաղաղություն, որ դուք վստահ լինեք, որ ձեր օջախներում ամեն ինչ լավ է լինելու և մենք դրա համար ամեն ինչ անելու ենք:
Մեր հայրենիքը քայլ առ քայլ ամրապնդվում է, քայլ առ քայլ առաջ գնում՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները: Խնդիրները, մարտահրավերները չպետք է մեզ ընկճեն, հակառակը՝ պետք է նոր ուժ հաղորդեն, որովհետև ապագայում էլ նոր փորձություններ ու մարտահրավերներ են մեզ սպասելու: Համոզված եմ, որ մենք ձեզ հետ ի վիճակի ենք հաղթահարել բոլոր դժվարությունները»
,- ասել է կառավարության ղեկավարը:
Տիգրան Սարգսյանը բոլոր զինվորներին մաղթել է հաջողություն, երջանկություն և խաղաղություն:
Ամանորի կապակցությամբ վարչապետը զորամասին է նվիրել մի քանի համակարգիչներ:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ