Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 28 դեկտեմբերի 2012

Կառավարությունը լինելու է սիրիահայերի կողքին և նրանք առարկայականորեն տեսնելու են պետության օժանդակությունը. Տիգրան Սարգսյան





Հայաստանի երիտասարդական հիմնադրամը 110 սիրիահայ ուսանողների տրամադրել է կրթաթոշակների հավաստագրեր: Երիտասարդական հիմնադրամում կայացած միջոցառման ժամանակ կրթաթոշակների հավաստագրերն ուսանողներին է հանձնել անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկել է մի շարք ծրագրեր, որպեսզի սիրիահայերը ստանան այնպիսի օժանդակություն, որն օգնելու է հաղթահարել առկա դժվարությունները: «Ծրագրերը բազմազան են: Մենք պետք է լինենք յուրաքանչյուր սիրիահայի կողքին, հասկանանք՝ ինչով կարող ենք օգտակար լինել: Ներկայում շուրջ 7000 սիրիահայեր են գտնվում Հայաստանում, նրանցից շատերը մտադիր էին որոշ ժամանակ անց վերադառնալ Սիրիա, քանի որ թվում էր, որ հնարավոր կլինի կարճ ժամկետում տեսնել իրենց երկիրն արդեն խաղաղ պայմաններում: Բայց իրադարաձությունները զարգացան այլ սցենարով և շատերն այսօր իրենց ապագան կապում են Հայաստանի հետ, մտածում են այստեղ աշխատանք ունենալու, երեխաներին կրթության տալու մասին»,- ասել է կառավարության ղեկավարը:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները անում է ամեն ինչ՝ սիրիահայերի համար նոր աշխատատեղեր գտնելու և վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու համար: Վարչապետը հիշեցրել է, որ սիրիահայ երեխաների համար նույնպես բազմաբնույթ ծրագրեր են իրականացվում: Այդ տեսակետից Տիգրան Սարգսյանը կարևորել է ամառային ճամբարների կազմակերպումը, որոնց արդյունքում հարյուրավոր սիրիահայ երեխաներ կարողացան առաջին անգամ գալ Հայաստան՝ ծանոթանալ հայրենիքին և հայկական միջավայրին:
«Մեր այսօրվա միջացառման նպատակն է օգնել սիրիահայերին՝ առկա ժամանակավոր դժվարություններն ավելի հեշտ հաղթահարելու համար: Քաջատեղյակ եմ, որ կան բազմաթիվ այլ խնդիրներ, որտեղ պետք է նաև պետության օժանդակությունը: Մի քանի օր առաջ հանրապետության նախագահի մոտ տեղի ունեցավ սիրիահայերի հետ հանդիպում: Եղան հստակ հանձնարարություններ, թե կառավարությունն ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկի սիրիահայերին օգտակար լինելու համար: Այդպիսով, մենք տրամադրում ենք անվճար հարթարկներ, որտեղ կարող են ստեղծվել արդյունաբերական ձեռնարկություններ: Մենք պատրաստ ենք տրամադրել նաև հարկային արտոնություններ՝ առևտրով զբաղվողների կամ որոշակի նյութական միջոցներ Հայաստան տեղափոխող սիրահայերի համար, որոնք ցանկանում են այդ միջոցները ժամանակավորապես ներմուծել ՀՀ՝ հետագայում իրենց բիզնեսը կազմակերպելու համար: Կան բազմաթիվ գործիքներ ևս, որոնք օգտագործելու է պետությունը: Վստահ եմ, որ այդ ամենը կտա իր արդյունքները»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությունը հետևելու է այսօր կրթաթոշակ ստացած բոլոր սիրիահայ ուսանողներին: «Մենք մշտապես լինելու ենք ձեր կողքին և դուք առարկայականորեն տեսնելու եք պետության օժանդակությունը: Այսօրվա մեր հանդիպումը դրա վկայություններից մեկն է»,- փաստել է գործադիրի ղեկավարը:
Կառավարության անունից շնորհավորելով բոլոր սիրիահայարերին Ամանորի  կապակցությամբ՝ վարչապետը նշել է. «Ցանկանում եմ, որպեսզի այս դժվարությունները ձեզ ամրապնդեն, լիցքավորեն: Մաղթում եմ, որպեսզի 2013 թվականը լինի դժվարությունների հաղթահարման տարի, որպեսզի մենք ձեզ հետ կարողանանք դիմակայել առկա մարտահրավերներին, դուրս գալ ստեղծված իրավիճակից՝ առանց կորուստների»:
Սիրիահայ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման նպատակով Հայաստանի կառավարությունը երիտասարադրական հիմնադրամին է հատկացրել 40 միլիոն դրամ (մոտ 100 հազար դոլար):

 

Օգոստոս 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

-

Արխիվ