Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 12 հունիսի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այցելեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատուն՝ իր ցավակցությունը հաղորդելու ՍԱՀ նախագահ Հաֆեզ Ասադի մահվան կապակցությամբ:

ՀՀ-ում ՍԱՀ գործերի հավատարմատար Համեդ Հասանին խնդրելով իր ցավակցությունները հաղորդել Հաֆեզ Ասադի ընտանիքին և Սիրիայի ժողովրդին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հաֆեզ Ասադը եղել է հայ ժողովրդի բարեկամը՝ գնահատելի ներդրում ունենալով հայ-արաբական, Հայաստան-Սիրիա հիրավի բարեկամական հարաբերություններում: Վարչապետի խոսքերով, հանձինս Հաֆեզ Ասադի հայ ժողովուրդը միշտ տեսել է իր աջակցին, բարի կամեցողին: Մեր ժողովուրդը միշտ բարձր է գնահատել եղբայրական այդ վերաբերմունքը, իսկ սիրիահայությունը իր նվիրումն արտահայտել է ստեղծարար, օրինավոր քաղաքացու իր կեցվածքով:

«Հաֆեզ Ասադը սերունդներին թողել է շատ դասեր: Դրանցից մեկը հայ-արաբական, Հայաստան-Սիրիա բարեկամական ամուր կապերի պահպանումն է, և այդ դասը սերունդները չպետք է մոռանան»,- նշել է վարչապետը:

 

Օգոստոս 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

-

Արխիվ