Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 17 դեկտեմբերի 2012

Վարչապետը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ





Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Շնորհավորելով ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է. «Արագ փոփոխվող աշխարհը մեր առջև նոր խնդիրներ և մարտահրավերներ է դնում: Այդ փոփոխությունները ժամանակակից աշխարհում տեղի են ունենում բավականին արագ՝ հաճախ իրենց հետ բերելով անկախատեսելի խնդիրներ և ողբերգական հետևանքներ: Դա նշանակում է, որ մասնագիտական կարողությունների բարձրացումը պետք է լինի մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում: Այս խնդիրը գտնվում է նաև հանրապետության նախագահի մշտական ուշադրության կենտրոնում: Ընդհանրապես, մեր առջև ծառացած բոլոր խնդիրները, այդ թվում՝ սոցիալական, պետք է կարողանանք փուլ առ փուլ իրականացնել:
Հանրապետության նախագահը մեր առջև խնդիր է դրել մարտահրավերներով լի արագ փոփոխվող աշխարհում ապահովել մեր պետության և քաղաքացիների անվտանգությունն ու ապահով կյանքը: Կարծում եմ՝ այս կարևոր սկզբունքի ներքո մեծ են նաև ԱԱԾ աշխատակիցների անելիքները»
,- ասել է վարչապետ Սարգսյանը՝ ԱԱԾ աշխատակիցներին մաղթելով մասնագիտական և անձնական նորանոր հաջողություններ:
Այնուհետև ՀՀ նախագահի հրամանագրով վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Հրանտ Եպիսկոպոսյանին հանձնել է գեներալ-մայորի կոչում: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ԱԱԾ մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ և ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած նվիրումի համար ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են մարտական ծառայության մեդալով:
ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Արկադի Բալյանը և ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, մայոր Կարեն Սահակյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով: ՀՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ խրախուսվել են նաև ՀՀ վարչապետի շնորհակալագրերով:

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ