Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 14 դեկտեմբերի 2012

Վարչապետն ընդունել է Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի ԱԳ նախարարներին




Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարությունում ընդունել է Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ Ռադոսլավ Սիկորսկիին, Կարլ Բիլդտին և Նիկոլայ Մլադենովին: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Սարգսյանը նախ անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ընթացքին և զարգացման հեռանկարներին: Կառավարության ղեկավարը նշել է, որ մեր երկրի օրակարգային թիվ մեկ խնդիրը Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի հետ Խորը և համափարակ ազատ առևտրի համաձայնգրի բանակցությունների հաջող ավարտն է: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի նպատակն է հաջողությամբ ընթացող բանակցություններն ավարտին հասցնել արդեն 2013 թվականի վերջին:
«Մեր նպատակն է շարունակել և նոր թափ հաղորդել Հայաստանում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումներին, ինչը կամրապնդի և կզարգացնի մեր պետությունը»,- ասել է վարչապետ Սարգսյանը:
Լեհաստանի, Շվեդիայի և Բուլղարիայի ԱԳ նախարարները ողջունել են ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումների ծրագիրը և նշել, որ ԵՄ-ն կշարունակի իր օժանդակությունը ցուցաբերել Հայաստանին՝ ավելին ավելիի դիմաց սկզբունքով:
Անդրադառնալով վիզային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցություններին՝ կողմերը գոհունակությամբ փաստել են, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև դեկտեմբերի 17-ին կստորագրվի մուտքի արտոնագրի դյուրացման համաձայնագիրը: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2013 թվականի հունվարի 1-ից ԵՄ անդամ-երկրների բոլոր քաղաքացիները կկարողանան մուտք գործել ՀՀ՝ առանց մուտքի արտոնագրի, ինչն ըստ վարչապետի, կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
Խոսելով Հայաստանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրությունների մասին՝ եվրոպական երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորել են դրանց թափանցիկության ապահովումը և բարձր մակարդակով անցկացումը:
Տիգրան Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանի իշխանություններն ունեն կամք և նպատակ՝ անցկացնելու միջազգային նորմերին համապատասխան ժողովրդավարական ընտրություններ:
Կողմերը հանգամանալի կերպով քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Նշելով, որ Հայաստանի նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի խաղաղ կարգավորումն է՝ վարչապետը շեշտել է, որ Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների և գնում դրանց վիժեցման ճանապարհով: Կառավարության ղեկավարը փաստել է, որ այդ երկրի իշխանությունները շարունակում են սպառազինման քաղաքականությունը և սեփական հանրությանը նախապատրաստում պատերազմի: «Այդ հարցում միջազգային հանրությունը պետք է հայտնի իր հստակ դիրքորոշումը և այն արտացոլի միջազգային որևէ փաստաթղթում: Դրանով պետք է ամրագրվի, որ ԼՂ հակամարտությունն ուժի կիրրառմամբ լուծելու քայլեր կատարող պետության հանդեպ կկիրառվեն միջազգային հստակ պատժամիջոցներ»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային այլ հարցերի, Սիրիայի խնդրին և Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրին:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ