Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 11 դեկտեմբերի 2012

ԱՄՆ-ում մեկնարկել է «ԱրմԹեք-2012» համաժողովը





ԱՄՆ Սան Հոզե քաղաքում մեկնարկել է բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված «ԱրմԹեք-2012» համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը։
Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին և երախտագիտության խոսքեր հայտնելով միջոցառման կազմակերպման համար` վարչապետ Սարգսյանը նշել է. «Արդեն ավանդական դարձած «ԱրմԹեք» համաժողովը կարևոր դեր է կատարում Հայաստանի տնտեսական կյանքում: Այն հնարավորություն է տալիս քննարկել և նախանշել մեր տնտեսության առաջատար ճյուղերից մեկի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները: Բոլորին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք և հուսով եմ, որ այսօրվա համաժողովը նոր լիցք կհաղորդի Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը»:
Իր ելույթում վարչապետն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, և պատահական չէ, որ վերջին շրջանում ոլորտում արձանագրվում է շուրջ 25 տոկոս տարեկան աճ: Կառավարության ղեկավարի խոսքով` դառնալով մեր երկրի տնտեսության առաջատար ուղղություններից մեկը` ՏՏ ոլորտը ռազմավարական նշանակություն է ձեռք բերում տնտեսության զարգացման համար. «Տարածաշրջանում ունենք մրցակցային որոշ առավելություններ, որոնք պարտավոր ենք օգտագործել: Դա առաջին հերթին բնակչության բարձր կրթական մակարդակն է, խորհրդային տարիներին ձևավորված մաթեմատիկայի և բնական գիտությունների դասավանդման լավ ավանդույթներն ու տվյալ ոլորտում բավական ամուր համալսարանական ներուժը: Խորհրդային տարիներին Հայաստանի տնտեսական մասնագիտացումներից մեկը հենց տեղեկատվական տեխնոլոգիաներն էին` software, hardware, semiconductors, որոնք սպասարկում էին ԽՍՀՄ ռազմաարդյունաբերական համալիրը: Հայաստանը նախկին ԽՍՀՄ տեղեկատվական տեխնոլոգիաների եզակի կենտրոններից էր: Մեզ մոտ ձևավորվել էին այդ արդյունաբերությունն սպասարկող անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու բավարար մասնագիտական ներուժ»:
Ոլորտում արձանագրվող շարունակական առաջընթացի հարցում Տիգրան Սարգսյանը կարևորել է համաշխարհային գիտական և տեխնոլոգիական առաջատար կենտրոններից մեկի՝ Կալիֆորնիա նահանգի մեծաթիվ հայկական համայնքի դերը, ինչը տարածաշրջանի մյուս երկրների համեմատ Հայաստանի լրջագույն առավելություններից է: Նա ընդգծել է, որ սփյուռքը հսկայական ներուժ ունի աշխարհում տեխնոլոգիական խոշոր ընկերությունների ու առաջատար կենտրոնների հետ կապեր հաստատելու և մեր երկիրը պատշաճ կերպով ներկայացնելու առումով:
Անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման միտումներին` կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ Հայաստանում գործում է ՏՏ ոլորտի ավելի քան 350 կազմակերպություն, որից 107-ը ներկայացնում են արտասահմանյան ընկերություններ, ընդ որում` 50-ը ամերիկյան կապիտալի մասնակցությամբ: Ոլորտի ընդհանուր շրջանառությունը 205 մլն ԱՄՆ դոլար է, որից արտահանելի մասը` 120 մլն-ը: Շարունակաբար աճում է ոլորտում զբաղվածների թիվը, որն այս պահի դրությամբ հասնում է 6760-ի:
Վարչապետ Սարգսյանն ընդգծել է կրթության կարևորությունը տեղեկատվական տեխոնոլոգիաների զարգացման գործում. «Կառավարության գործունեության ծրագրում մեծ տեղ են գրավում կրթությանը վերաբերող խնդիրները: Մենք հիմնել ենք «Լույս» հիմնադրամը, որը հնարավորություն է ընձեռում աշխարհի ցանկացած ծայրում ապրող հայ երիտասարդներին կրթություն ստանալ աշխարհի 10 լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում:  21-րդ դարի հասարակության զարգացման շարժիչ ուժը կրթված մարդն է, և այսօր պարտավոր ենք լուրջ ներդրում կատարել ապագա սերնդի կրթության գործում»:
Ամփոփելով ելույթը` վարչապետը համոզմունք է հայտնել, որ «ԱրմԹեք-2012» համաժողովը կնպաստի Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը և շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպիչներին:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ