Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 փետրվարի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նիստում հավանություն տրվեց «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագծին: Օրինագծի առաջին տարբերակը կառավարությունն ընդունել էր 2000թ. հունիսին, որը, սակայն ԱԺ-ում քննարկումներից հետո ետ էր վերադարձվել՝ լրամշակման: Նոր տարբերակում ներառված են ԱԺ-ում քննարկումների և լսումների ժամանակ պատգամավորների, ինչպես նաև միջազգային փորձագետների կողմից արված առաջարկություններն ու դիտողությունները: Լրամշակված նախագծում, մասնավորապես, հստակեցվել է հայեցողական պաշտոնյաների ցանկը, որպես քաղաքացիական ծառայության սահմանային տարիք ամրագրվել է 65 տարին, սահմանվել է համապատասխան մարմիններում վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների առաջին ատեստավորումը կանցկացվի 2002թ. հունիսի 1-ից: Նիստում նշվեց, որ կադրային քաղաքականության համակարգ հանրապետությունում դեռևս ձևավորված չէ, ինչի կարգավորմանը կոչված է նաև «Քաղաքացիական կոռուպցիայի և ծառայության մասին» օրենքը: Այն կնպաստի նաև կաշառակերության դեմ տարվող պայքարին: Կառավարության որոշմամբ, այս օրենքի նախագծի ընդունումը համարվեց անհետաձգելի: Մեկ այլ որոշմամբ հաստատվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Կառավարությունն ընդունեց ՀՀ 2001թ. պետական բյուջեում «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված հատկացումների բաշխման մասին որոշում, որով սահմանվեցին նախատեսված հատկացումների ուղղությունները: Դրանց թվում նշվում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրված վարկային միջոցներով իրականացվող ծրագրերին կառավարության մասնակցության, կապիտալ ծախսերի, «Ոչ պետական պարբերական մամուլի և հեռուստաընկերությունների սուբսիդավորում» ծրագրի գծով առաջացած պարտքերի մարումը: ՀՀ-ում 2001թ. մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով կառավարությունը հաստատեց մարդահամարի նախապատրաստման և անցկացման՝ Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների կազմերը: Նիստում, մասնավորեցման գործընթացին առընչվող մի շարք որոշումների թվում, ընդունվեց «Պրոֆեսոր Ա. Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ» ՊՓԲԸ բաժնետոմսերը ուղղակի վաճառքի ձևով աշխատավորական կոլեկտիվին մասնավորեցնելու մասին որոշում, որոշում ընդունվեց նաև «Մասիս» մանկական օրթոպեդիկ հիվանդանոց» ՊՓԲԸ-ի մասնավորեցման մասին: Գործադիրը հաստատեց ՀՀ կառավարության 2001թ. աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումները: Ավելի քան չորս հարյուր միջոցառում պարունակող ցանկում ըստ ոլորտների նշված են իրականացվելիք աշխատանքները, ակնկալվող արդյունքները, իրականացնողները, կատարման ժամկետներն ու ֆինանսավորման աղբյուրները: Կարևորելով հաստատված աշխատանքային ծրագրի կետերի հստակ ու ժամանակին կատարումը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ դրանից է կախված նաև կառավարության ընթացիկ տարվա գործունեության արդյունքները: Անդրադառնալով անցյալ տարվա ցուցանիշներին, ՀՀ նախագահը գոհացուցիչ համարեց դրանք, նշելով, որ մակրոտնտեսական ցուցանիշների նման աճ դեռևս երբեք չի արձանագրվել: Նախագահը աննախադեպ համարեց նաև ընթացիկ տարվա մեկնարկային ցուցանիշները, արձանագրելով, որ անցյալում ձմռան ամիսները, որպես կանոն, տնտեսության առումով եղել են պասսիվ շրջան: Այս ձեռքբերումները պայմանավորելով քաղաքական կայունությամբ և կառավարության ակտիվ աշխատանքով, Ռ. Քոչարյանը կարևորեց առկա միտումների հետագա զարգացումը: Նախագահը նշեց, որ եթե թույլ չտրվի որոշակի ուժերի կողմից երկրի ներքին իրավիճակի ապակայունացում, ապա նման տեմպերով տարեվերջին կարելի է հասնել համախառն ներքին արդյունքի 10-12 տոկոս աճի. «Նման հնարավորություն մենք դեռևս չենք ունեցել», - իր խոսքում ասաց ՀՀ նախագահը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ