Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 4 դեկտեմբերի 2012

Քննարկվել է Հայաստանի զարգացման ռազմավարությունը





Կառավարությունում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Համաշխարհային բանկի խմբի կողմից մշակված` «Հայաստան. քաղաքականության վերլուծականներ կառավարության համար» զեկույցին նվիրված քննարկում: Խորհրդակցությանը մասնակցել են Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին, ինչպես նաև Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Գիերմո Տոլոսան և Հայաստանում Միջազգային ֆինանսական կորպորացիայի գրասենյակի ղեկավար Թոմաս Լյուբեքը:
Ողջունելով մասնակիցներին` վարչապետը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև ծավալված համագործակցության վերաբերյալ. «Ծավալուն աշխատանք է կատարվել Համաշխարհային բանկի կողմից: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք ներկայացված քաղաքականության վերլուծությունների փաստաթուղթը և պատրաստ ենք քննարկել այն»:
Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին նշել է, որ առաջարկվող քաղաքականության վերլուծականներում ուրվագծվում են Հայաստանի զարգացման հիմնական մարտահրավերները: Առաջնահերթություններ են համարվում կառավարման նոր համաձայնության մշակումը, տնտեսական աճի նոր ուղու ձևավորումը և արտադրողականության բարձրացմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումների իրականացումը: Քաղաքականության վերլուծականներն ամփոփ ներկայացնելիս Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին ընդգծել է, որ փաստաթղթում արծարծվում է համընդհանուր բարեկեցությանը, կառավարման բարեփոխումներին և աղքատության հաղթահարմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հաջորդիվ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է Հայաստանի զարգացման ռազմավարության առաջնահերթությունները: Ծավալվել է շահագրգիռ քննարկում ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարների ու Համաշխարհային բանկի թիմի ներկայացուցիչների մասնակցությամբ` առաջարկվող քաղաքականության վերլուծականների և ակնկալվող արդյունքների վերաբերյալ: Մասնավորապես, արծարծվել են համընդհանուր բարեկեցության ապահովմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, մարդկային կապիտալին և սոցիալական պաշտպանությանն առնչվող հարցեր:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ