Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 3 դեկտեմբերի 2012

ՀՀ-ում կներդրվեն էլեկտրոնային կառավարման 7 նոր համակարգեր





Հայաստանում մեկնարկել է «Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը, որի շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ-ում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան և ծրագրի ղեկավար Իվառ Թալլոն:
Ծրագրի նպատակն է ներդնել էլեկտրոնային գործիքների իրականացման ծրագրեր, օժանադակել քաղաքացիական կացության ռեգիստրի թվայնացմանը և քաղաքացիներին տրամադրել կառավարության հետ հաղորդակցվելու նոր ուղիներ:
Դավիթ Սարգսյանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում ՀՀ կառավարության կողմից 2012-2014 թթ. ներդրվելու են էլեկտրոնային կառավարման 7 նոր համակարգեր՝ արխիվների թվայնացում, էլեկտրոնային փոստ՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար, քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգ (ՔԿԱԳ), էլեկտրոնային վիճակագրական հաշվետվություններ, էլեկտրոնային առողջապահական համակարգ, շինարարական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգ և էլեկտրոնային հյուպատոսություն: «Այս կարևորագույն ծրագիրն ուղղված է պետական կառավարման ոլորտում բարեփոխումների իրականացմանը և արդյունավետության բարձրացմանը: Օրինակ, ՔԿԱԳ մարմնում գրանցումից մինչև բնակչության պետական ռեգիստր կատարվող գործողությունները տևելու են վայրկյաններ՝ այսօր առկա փաստաթղթաշրջանառության խնդիրների վերացման արդյունքում:
Արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների անձնագրի ժամկետի երկարաձգումը և փաստաթղթաշրջանառությունը հյուպատոսական հիմնարկներում կտևեն մինչև 15 րոպե՝ ներկայիս օրերի և շաբաթների փոխարեն»,- ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը:
Տեղեկացվել է, որ ներկայում հանրապետությունում ներդրվել է 12 հազար նույնականացման քարտ, ինչի արդյունքում քաղաքացիները կունենան էլեկտրոնային ստորագրություն, առցանց կօգտվեն էլեկտրոնային ծառայություններից: Նույնականացման քարտում կլինի մարդու բժշկական պատմությունը, որը կապահովի նաև ապահովագրական վճարների իրականացումը և պետական պատվերի ֆինանսավորումը:
Ներկայացնելով էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացման շրջանակներում 2008-2012թթ. իրականացված բարեփոխումների արդյունքները՝ Դավիթ Սարգսյանը նշել է, որ մի շարք ոլորտներում ներդրվել է էլեկտրոնային կառավարման 15 համակարգ:
Մասնավորապես, էլեկտրոնային ստորագրություն, Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն համակարգեր, Հարկատու 3 համակարգ, էլեկտրոնային ռեգիստր՝ բիզնեսը գրանցելու համար, էլեկտրոնային աճուրդներ, էլեկտրոնային ոստիկանություն, էլեկտրոնային կադաստր, էլեկտրոնային վճարումներ, առցանց բյուջե, էլեկտրոնային լիցենզիաներ, առցանց դիմումներ կառավարությանը, «ԴատաԼեքս» և «Արլիս» համակարգեր, հարկային մարմիններ էլեկտրոնային հաշվետվությունների ներդրման համակարգ, էլեկտրոնային պատկերասրահ և նույնականացման քարտեր:
Պետական 40 մարմինների ներքին և միջկառավարական փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով, 10 հազարից ավելի քաղծառայողներ ամեն օր օգտագործում են փաստաթղթաշրջանառության էլ-կառավարման համակարգը: Փաստաթղթերի 90 տոկոսը մշակվում է համակարգիչների միջոցով, 65 տոկոսից ավելին էլ փոխանակվում է էլեկտրոնային եղանակով, Հայաստանի ամենահեռավոր շրջաններ փաստաթղթերի առաքման ժամանակը կազմում է մեկ րոպեից պակաս: Յուրաքանչյուր տարի 10 000-ից ավելի քաղաքացիներ առցանց դիմում են ՀՀ պետական մարմիններին, և յուրաքանչյուր տարի 20 000-ից ավելի քաղաքացիներ ՀՀ պետական մարմիններում իրենց դիմումներին հետևում են առցանց:
Իրավաբանական անձանց գրանցման մեկ պատուհանի համակարգի ներդրման արդյունքում գրանցումների 10 տոկոսը կատարվում է առցանց, ՍՊԸ-ների 65 տոկոսը գրանցվում է 30 րոպեից պակաս ժամանակում, ԱՁ-ների 85 տոկոսը գրանցվում է 10 րոպեից պակաս ժամանակում: Ընկերությունների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են առցանց:
Հարկային հայտարարագրերի ներկայացման էլեկտրոնային համակարգով 59 տեսակի հաշվետվությունների ձևեր ներկայացվում են էլեկտրոնային եղանակով, ինչը նպաստել է նաև հակակոռուպցիոն քաղաքականությանը: Այս տարի բացառապես էլեկտրոնային եղանակով հաշվետվություն են ներկայացրել 15.675 հարկատուներ, հանձնվել են 263.656 էլեկտրոնային հաշվետվություններ:
Ինտերակտիվ բյուջեի համակարգի միջոցով հնարավորություն է ստեղծվել առցանց տեսնել բյուջեի մուտքերը և ծախսերը: Իսկ այս տարի գործարկվել է պետական վճարումների էլեկտրոնային համակարգը, ինչը հնարավորություն է տվել պետական բոլոր վճարումները կատարել առցանց:

 

Փետրվար 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 

-

Արխիվ