Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 28 նոյեմբերի 2012

Կայացել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը




Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ:
Խորհրդին է ներկայացվել հիմնադրամի 2013թ. ամփոփ բյուջեի նախագծի, պահպանման ծախսերի նախահաշվի, հիմնադրամի հաստիքացուցակի և 2013թ. տարեկան աշխատանքային ծրագիրը: Այնուհետև հաստատվել է հիմնադրամի 2012թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպությունը, որից հետո քննարկվել է ՀԳՏՏԶՀ-ի 2011թ. ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված եզրակացությունը և հաշվետվությունը:


***
ՀԳՏՏԶՀ-ն առաջին ներդրումային հիմնադրամն է Հայաստանում, որը նորարարական ֆինանսական գործիքների միջոցով ներդրումներ է կատարում գյուղական ուղղվածություն ունեցող ՓՄՁ-ներում, միաժամանակ տրամադրելով նաև կառավարչական աջակցություն, որն էլ հնարավորություն է ընձեռում ՓՄՁ-ներին բարելավել իրենց մրցակցային դիրքերը և դրանով էլ խթանել գյուղական տարածքների արագ զարգացմանը:
Հիմնադրամը 2009 թվականից ի վեր Հայաստանում ֆինանսավորել է ընդհանուր առմամբ 1 մլրդ 650 մլն դրամի 10 ներդրումային ծրագիր: Ներդրումներն իրականացվում են հետեւյալ 4 ուղղություններով՝ գինեգործություն, գյուղմթերքների արտադրություն, ձկնաբուծություն և կաթի վերամշակում:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ