Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 նոյեմբերի 2012

Կառավարությունը գործարար միջավայրի բարելավման արմատական քայլեր է ձեռնարկում





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Բացելով նիստը` վարչապետը դիմել է ներկաներին. «Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է բանկային համակարգի աշխատողի օրը։ 1993 թվականի հենց այս օրը շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը, որը մեր անկախ պետության կառուցման ճանապարհին կարևոր մի հանգրվան էր։ Հետագայում պետությունը որոշում ընդունեց, որ այս օրը մեր երկրում պետք է նշենք իբրև բանկային համակարգի աշխատողի օր։ Կառավարության անունից շնորհավորում եմ բանկային համակարգի բոլոր աշխատողներին և նրանց մաղթում նորանոր հաջողություններ ի բարօրություն մեր ժողովրդի և մեր պետության ամրապնդման»։
Ձեռնամուխ լինելով օրակարգի հարցերի քննարկմանը` գործադիրը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» և ևս ՀՀ 15 օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որը միտված է գործարար միջավայրի արմատական բարելավմանը, երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը, փոքր և միջին տնտեսվարող սուբյեկտների հարկման համակարգի կատարելագործմանը, ձեռնարկատիրական գործունեության հավասար պայմանների ստեղծմանը և այլն։ «Այս հարցը բավական երկար և բուռն քննարկումների առարկա է եղել, այն մենք քննարկել ենք նաև հասարակական կազմակերպությունների, ձեռներեցների միության հետ, փոքր և միջին բիզնեսի խորհրդում, - նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ - Փաթեթում կան բազմաթիվ դրույթներ, որոնց բիզնեսը երկար էր սպասում։ Եվ այժմ մենք կատարում ենք օրենսդրության այս արմատական փոփոխությունները։ Ընդհանուր առմամբ խոսքը վերաբերում է բիզնես միջավայրի բարելավմանը։ Շեշտադրումը կատարվում է փոքր և միջին բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծման վրա։ Մասնավորապես, ներդնում ենք շրջանառության հարկ, փոքր և միջին բիզնեսն ազատում ենք շահութահարկից և ավելացված արժեքի հարկից։ Արդյունքում վերանում է 13 հաշվետվություն, ձևավորվում է պարզ համակարգ։ Սա բիզնեսի կողմից սպասված միջոցառում է։ Բազմաթիվ այլ դրույթներ ՀՀ ֆինանսների նախարար պարոն Գաբրիելյանը թվարկեց։ Անհրաժեշտ է, պարոն Գաբրիելյան, ԶԼՄ-ներին մանրակրկիտ ներկայացնել այս փաթեթը։
Տեղի են ունեցել քննարկումներ նաև Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովների նախագահների հետ, և նրանց դիտարկումները և առաջարկությունները նույնպես հաշվի ենք առել այս փաթեթը մշակելիս։ Չնայած դրան` համոզված եմ, որ կլինեն բուռն քննարկումներ, որովհետև այն բավական մեծ փաթեթ է, և լրջագույն փոփոխություններ են առաջարկվում»։

Նիստում իր ղեկավարած նախարարության համակարգի հարկային պարտավորությունների կատարման և ապահովված տնտեսական աճի ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը (հարց N10)։
Հաշվի առնելով Սիրիայի ներկայիս պատերազմական իրավիճակը, քաղաքական հնարավոր զարգացումները, այդ եկրում բնակվող մոտ 100 հազար հայերին սպառնացող վտանգը` ՀՀ կառավարությունն շտապ միջոցներ է ձեռնարկում մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու և նրանց վերադարձը հայրենիք կազմակերպելու համար։ Գործադիրը որոշել է օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար 65 հազար դրամ պետտուրքից ազատել ազգությամբ հայ օտարերկրյա այն քաղաքացիներին կամ ՀՀ քաղաքացիներին, ում մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը։


Ստեղծվում է արտահանման վարկավորման գործակալություն

Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել «Հայաստանում արտահանման վարկավորման գործակալության»` որպես վարկային ապահովագրական ընկերության ստեղծման միջոցառումների ցանկին։ Արտահանման վարկավորման ապահովագրությունը որպես ՀՀ կառավարության արտահանման աջակցության քաղաքականության գործնական լուծում, գործիք է, որը կառավարության աջակցությունը կհասցնի մեծ թվով շահառուների` արտահանողների, բազմապատկելով կառավարության ներդրած ֆինանսական ռեսուրսները։ Զարգացման հաջորդ փուլում համակարգը դառնում է ինքնաֆինանսավորվող և սկսում է գործել առևտրային հիմունքով, ինչպես վկայում է եվրոպական երկրների փորձը։
ՀՀ կառավարությունը թույլատրել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2015 թ. դեկտեմբերի 11-ը։ Ընկերությունն աշխատում է տոլինգային եղանակով` «SARTIS»-ի պատվերի հիման վրա, որի հումքը և նյութերը ներմուծվում են։ Որոշման ընդունման շնորհիվ կմեծանա արտադրանքի արտահանման ծավալը, կստեղծվեն նոր աշխատատեղեր։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը թույլատրել է Հայաստանի պատմության թանգարանի կողմից 2011 թվականին մաքսային հայտարարագրով Իտալիա արտահանած մշակութային արժեքի` խաչքարի նկատմամբ «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2015 թ. դեկտեմբերի 9-ը։ Խաչքարը մոտ 10 ամիս է ցուցադրվում է Հռոմի Բրասկի թանգարանին հարող հրապարակում, այն դիտում են քաղաքի բազմահազար այցելուներ։


Լուծվում են սոցիալական հրատապ հարցեր

Իր երկու որոշումներով, որոնք վերաբերում են Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված գումարների բաշխմանը, կառավարությունն ակնկալում է լուծել Սևան համայնքի Նալբանդյան 36 բնակելի շենքում և Այգուտ համայնքի սողանքային գոտում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները։
Կառավարությունը 2012 թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ` իր նախկին որոշումներից մեկում և ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել մոտ 105.5 մլն դրամ` հանրակրթական և ավագ մի շարք դպրոցների, այլ հաստատությունների վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը լրամշակելու նպատակով, այն հաշվով, որ շինաշխատանքներն ապահովվեն 2013 թվականին։
Վերաբաշխում կատարելով 2012 թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` գործադիրը համակարգչային ցանցի անխափան շահագործման և աշխատանքային պայմանների բարելավման նպատակով ավելի քան 15 մլն դրամ է հատկացրել ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը։
Երկու այլ որոշումներից առաջինով նշված վարչության հաշվեկշռում հաշվառված Գյումրի քաղաքի Արևելյան փողոց N3 հասցեի հանրակացարանում երկար տարիներ բնակվող բնակիչների և նրանց բազմանդամ ընտանիքների սոցիալական և կենցաղային խնդիրների արդարացի լուծման նպատակով նրանց են նվիրաբերվել բնակելի տարածքները, մյուսով` Երևան քաղաքի Մոլդովական N12/1 հասցեում գտնվող հանրակացարանային սենյակներից մեկը հինգ տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքի մորը և որդուն։
Իր նիստում կառավարությունը «Սևան-Հրազդանյան ջրառ» և «Ախուրյան-Արաքս ջրառ» ՓԲԸ-ների ֆինանսական կենսունակությունը բարձրացնելու նպատակով թույլատրել է Արևշատի առաջին աստիճանի պոմպակայանի մղման խողովակաշարի 6 հազար մետրը սահմանված կարգով վաճառել մրցութային եղանակով։


Կշարունակվի նավթի և բնական գազի որոնումը

Գործադիրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել է ՀՀ տարածքի երկրորդ պայմանական բլոկում նավթի և բնական գազի հայտնաբերման նպատակով «Ինտեգրալ» ՓԲԸ կողմից հիմնադրված «Ինտեգրալ պետրոլեում» ՍՊԸ-ին տալ նավթային գործունեության իրավունք և նրա հետ կնքել նավթի և բնական գազի արտադրանքի բաժանման պայմանագիր։
ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության կառուցվածքը, ինչի շնորհիվ կհստակեցվեն իրականացվող գործառույթները, կապահովվի ընդերքն օգտագործման տրամադրելու թափանցիկությունը, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը,
- ստորերկրյա ջրերի շահագործական պաշարի և կանխատեսումային ռեսուրսի դասակարգումը,
- ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման ժամանակ անհրաժեշտ ռեժիմային դիտարկման, ջրային ռեսուրսներն սպառումից և աղտոտումից պահպանելու միջոցառումների կարգը` սահմանելով օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարման կարգը,
- Հայաստանի Հանրապետություն - Եվրամիություն ասոցացման համաձայնագրի նախագծով նախատեսված էներգետիկայի բնագավառի ներդաշնակեցման ենթակա իրավական ակտերի միասնական համալիր ցանկը,
- ահաբեկության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը,
- «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2013 թ. ծրագիրը, որի կենսագործմամբ ակնկալվում է եկող տարի ապահովել 820 հազարից ավելի միջազգային և 520 հազարից ավելի ներքին զբոսաշրջային այցելություն,
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի պետական տեսչության և ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Բնապահպանական պետական տեսչության կողմից ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրերը,
- կրթության որակավորման շնորհման և նախկինում շնորհված որակավորման համապատասխանեցման կարգերը։


Այլ որոշումներ

Գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ մաքսային օրենսգրքում և ևս մեկ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է խաղողի կտրոնների, պտղատու ծառերի, թփերի և թփուտների, ոլոռի և լոբու սերմերն ազատել մաքսատուրքի և ԱԱՀ վճարումից։ Կառավարությունը դեմ չէ պատգամավորների նախաձեռնությանը։ Նախագծերի փաթեթը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Երկու այլ որոշումներով համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Չիլիի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացման, ինչպես նաև մշակույթի բնագավառում համագործակցության համաձայնագրերի ստորագրման առաջարկություններին։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ