Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 21 նոյեմբերի 2012

ՓՄՁ նիստում քննարկվել է հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը




Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի արտահերթ նիստ:
Համաձայն հաստատված օրակարգի` քննարկվել է ՓՄՁ միջավայրի վրա հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթի ազդեցության հարցը: Այս առնչությամբ վարչապետ Սարգսյանը նշել է. «Տեղյակ եք, որ քննարկվում է օրենսդրական նոր փաթեթ, որը նպատակ ունի կատարելագործել հարկային օրենսդրությունը և վերաբերում է նաև փոքր ու միջին բիզնեսին: Մենք փորձել ենք դրանում ներառել այնպիսի դրույթներ, որոնք համահունչ են փոքր ու միջին բիզնեսի ցանկություններին և պետք է բարելավեն ՓՄՁ միջավայրը, հարկային վարչարարությունը: Այսօր պետք է քննարկենք կարևորագույն կետերը, որոնք ներառված են այդ օրենսդրության մեջ»:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը մանրամասներ են ներկայացրել «Շրջանառության հարկի մասին», «Ավելացրած արժեքի հարկի մասին», «Շահութահարկի մասին», «Եկամտային հարկի մասին», «Հարկերի մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Ընդերքի մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», «Ճանապարհային վճարի մասին», «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին», «Ակցիզային հարկի մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» և «Հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխությունների և լրացումների վերաբերյալ:
Ծավալված մտքերի փոխանակության ընթացքում ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել վերոնշյալ օրենքների փոփոխությունների վերաբերյալ և որոշ դրույթների առնչությամբ դիտողություններ ներկայացրել:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` վարչապետն ընդգծել է, որ նշված փոփոխություններով հարկային օրենսդրության դաշտում առաջարկվում են որոշակի ճշգրտումներ, որոնք նպատակաուղղված են հարկային բեռի թեթևացմանը, հարկային վարչարարության կրճատմանը և ՓՄՁ գործունեության դյուրացմանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել հնչեցված առաջարկությունները և հարկային օրենսդրության փաթեթը լրամշակված տարբերակով ներկայացնել ՀՀ կառավարություն:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ