Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 նոյեմբերի 2012

Քննարկվել են հայ-ուրուգվայական տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր




Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակությանը: «Համոզված ենք, որ ձեր այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա հայ-ուրուգվայական հարաբերությունների զարգացման և խորացման համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Իր հերթին, Խորխե Օռիկոն նշել է, որ իր երկրի համար Հայաստանն ԱՊՀ տարածաշրջանում ունի ռազմավարական նշանակություն և կարող է կապող օղակ հանդիսանալ այս տարածաշրջանի պետությունների հետ: «Բացի այդ, մեզ միավորում է անցյալը, ներկան և ապագան: Ուրուգվայի հայ համայնքը մեր երկրի համար ունի խիստ կարևոր նշանակություն, մեծ է նրա ներդրումը մեր պետության զարգացման գործում»,- նշել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը:
Զրուցակիցները կարևորել են ոչ միայն երկկողմ քաղաքական, մշակութային ոլորտներում համագործակցությունը, այլև տնտեսական կապերի հաստատումը: Վարչապետը նշել է, որ պետք է ջանքեր գործադրվեն՝ բացահայտելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ուղղությունները՝ համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցությունը բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկեգործության, ադամանդագործության, դեղագործության և զբոսաշրջության բնագավառներում: Վարչապետը հանձնարարել է երկու երկրների գործարարների միջև կազմակերպել հանդիպումներ՝ նոր կապերի հաստատմանը նպաստելու համար:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ