Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 10 նոյեմբերի 2012

Երևանում բացվել է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես



Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի ուղեկցությամբ Երևանի Մոսկվայի տանը ներկա է եղել հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը: Կառավարության ղեկավարը շրջել է ցուցասրահով և ծանոթացել ներկայացված աշխատանքներին:
Ողջունելով նման ցուցահանդեսի կազմակերպման գաղափարը Տիգրան Սարգսյանը նշել է. «Շնորհիվ տաղանդավոր լուսանկարիչների՝ մենք հնարավորություն ունենք մի քանի րոպեների ընթացքում անցնել Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա պատմության ճանապարհով և տեսնել այդ ռազմավարական գործընկերության արդյունքները»:
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը շնորհակալութուն է հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվելու համար, և նշել, որ ներկայացված լուսանկարները երկու երկրների հուսալի բարեկամության և սերտ համագործակցության վառ ապացույցն են: «Պարոն վարչապետ, Ձեր խոսքերի համաձայն՝ Ռուսաստանը կարևոր դերակատարություն ունի Հայաստանի անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև հանդիսանում է տնտեսության հիմնական ներդրողը, տնտեսական հիմնական գործընկերը»,- ասել է Կրիվոպուսկովը՝ ավելացնելով, որ ռուս-հայկական հարաբերություններում առկա է լիարժեք փոխըմբռնում:
Ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը և «Արմենպրես» լրատվական գործակալությունը:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ