Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 9 նոյեմբերի 2012

Բացվել է Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ դպրոցր և նշվել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90-ամյակը





Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ վերակառուցված դպրոցի բացմանը: Կառավարության ղեկավարը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցով, ծանոթացել կատարված աշխատանքներին և կրթական ծրագրերին:
Դպրոցում ստեղծվել են նախամասնագիտական կրթության ժամանակակից պայմաններ: Ճարտարապետաշինարարական համալսարանը ձեռնամուխ է եղել նաև կրթության բովանդակության փոփոխությանը. դպրոցում կիրառվում է խորացված նախամասնագիտական կրթության մոդելը, որտեղ դասավանդում են բուհի լավագույն դասախոսները: Այստեղ կներդրվի նաև կրեդիտային համակարգ, ինչը որոշակի դեր կխաղա աշակերտների՝ բուհ ընդունվելու ժամանակ:
Հանրապետությունում մի շարք ավագ դպրոցներ հանձնվել են տարբեր բուհերի և դրանք դարձել են բուհական համալիրների բաղկացուցիչ մաս, որտեղ հնարավոր կլինի խորությամբ ուսանել այն մասնագիտությունների առարկաները, որոնցով պետք է աշակերտներն ընդունվեն բուհ:
Այնուհետեև, Տիգրան Սարգսյանը Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում մասնակցել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: ՀՀ կառավարության անունից շնորհավորելով բուհի ներկայացուցիչներին հոբելյանի կապակցությամբ` վարչապետը նշել է. «Համալսարանում տեսնում ենք աշխատանքային մթնոլորտ և տաղանդավոր մարդկանց համախմբվածություն, որոնք կարևորում են իրենց աշխատանքը և, ըստ էության, կերտում մեր պետության ապագան: Դա նշանակում է՝ ճարտարապետության և շինարարության ոլորտում առկա ավանդույթները գտնվում են հուսալի ձեռքերում»:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ համալսարանները պետք է հանդիսանան ժամանակակից հասարակության հիմքը և վերջինս պետք է հիմնված լինի գիտության, գիտելիքի վրա: «Համալսարանները պետք է գտնվեն պետության ուշադրության կենտրոնում, և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի համալսարանների շուրջ ձևավորվեն ենթակառուցվածքներ: Այդ տեսակետից, մեծ խորհուրդ կա այն բանում, որ բուհի 90-ամյակի հանդիսությունը սկսեցինք ավագ դպրոցի վերանորոգված շենքի բացմամբ: Անմիջական կապ է ստեղծվում դպրոցի և համալսարանի միջև, և այդ դրական փորձը պետք է տարածենք նաև այլ պետական համալսարաններում, ինչը լավ ուղեցույց է կրթական համակարգի արդիականացման համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը հավաստիացրել է, որ կրթական բարեփոխումները հանդիսանում են ՀՀ կառավարության առաջնահերթություններից և պետք է ջանքեր գործադրվեն, որպեսզի հայաստանյան համալսարանները մրցակցության մեջ չզիջեն Եվրոպայի լավագույն բուհերին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած նշանակալի վաստակի համար ԵՃՇՊՀ պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արկադի Բարխուդարյանին շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում: ԵՃՇՊՀ-ի 90-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով են պարգևատրվել՝ ԵՃՇՊՀ պրոռեկտոր, կրթական բարեփոխումների վարչության պետ, տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Արեստակ Սարուխանյանը և ԵՃՇՊՀ էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարգիս Ստեփանյանը: Պարգևները հանձնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ԵՃՇՊՀ-ի 90-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել ԵՃՇՊՀ ճարտարապետության ֆակուլտետի դեկան, ճարտարապետության թեկնածու, պրոֆեսոր Տիգրան Բարսեղյանը և ԵՃՇՊՀ միջազգային կապերի դեպարտամենտի պետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդգես Եղոյանը: Մի շարք անձինք արժանացել են նաև վարչապետի շնորհակալագրերի:
ԵՃՇՊՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին պարգևատրել է բուհի «Ջիմ Թորոսյան» հուշամեդալով:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ