Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 7 նոյեմբերի 2012

Տեղի է ունեցել Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման հանձնաժողովի նիստը





Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգևոր ճեմարանում տեղի է ունեցել Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման հանձնաժողովի նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ անդրադարձ է կատարվել հոբելյանական ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացման ընթացքին և արդյունքներին: Մասնավորապես, նշվել է, որ արդեն իսկ տեղի է ունեցել «Աստղագիտական ժառանգությունն ազգային մշակույթում» թեմայով միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողով, որին մասնակցել են 50-ից ավելի գիտնականներ:
Կազմակերպվել է նաև Անանիա Շիրակացուն նվիրված երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց, թեմատիկ գրքային ցուցահանդեսներ, ստեղծվել է Անանիա Շիրակացի թվային շտեմարան և կայք, տեղի է ունեցել «Անանիա Շիրակացի - 1400» հոբելյանական ցուցահանդես: Անցկացվել է նաև «Շիրակացու օրեր» ավանդական փառատոնը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում բարեկարգման աշխատանքներ են կատարվել Կումայրիի 7-րդ դարի եկեղեցու տարածքում: Հանրակրթական ուսումնական հաստատություններում կազմակերպվել են Անանիա Շիրակացուն նվիրված բաց դասեր, քննարկումներ և այլն: Նախատեսվում է 2013 թվականին հրատարակել «Անանիա Շիրակացի. ուսումնասիրություններ» գիրքը:
Այնուհետև քննարկվել են նիստի մասնակիցների առաջարկները՝  Անանիա-Շիրակացու 1400-ամյակին նվիրված այլ հոբելյանական միջոցառումների կազմակերպման վերաբերյալ:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել միջոցառումները կազմակերպել բարձր մակարդակով և հանրությանը ներգրավել այդ գործընթացում:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ