Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 3 նոյեմբերի 2012

Ավանդական կուսակցությունները մեր ժողովրդի ազգային հարստությունն են. ՀՀ վարչապետ




Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Հայաստանի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 125-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Ողջունելով նիստի մասնակիցներին վարչապետը նշել է. «Իմ խորին համոզմամբ՝ ավանդական կուսակցությունները մեր ժողովրդի ազգային հարստությունն են, որոնց գոյությունն ու հզորացումը թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում բխում են մեր ազգի շահերից: Որքան ուժեղ լինեն Հայ ավանդական կուսակցությունները, որքան զորեղ լինեն նրանց կազմակերպչական կառույցներն ամբողջ աշխարհում, այնքան հզոր կլինի Հայ ժողովուրդը: Միշտ չէ, որ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հետ կիսում ենք գաղափարներ, միշտ չէ, որ համաձայն ենք, սակայն, ես իբրև Հայաստանի Հանրապետության Կառավարության ղեկավար և Հանրապետական կուսակցության փոխնախագահ ուզում եմ կրկին անգամ վերահաստատել, որ պատրաստ ենք համագործակցության բոլոր քաղաքական այն ուժերի հետ, որոնց խնդիրը միայն սևացնելը չէ, ովքեր առկա հարցերին մոտենում են սրտացավությամբ: Վստահ եմ, որ ՍԴՀԿ-ն հենց այդպիսինն է»:
Վարչապետի խոսքով՝ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը լի է մարտահրավերներով, և դա ստիպում է հիմնական ուժերն ու ջանքերն ուղղել երկրի անվտանգության պահպանմանը։ Կառավարության ղեկավարն ասել է, որ սոցիալ-դեմոկրատական արժեքները պատշաճ ձևով պետք է ներկայացված լինեն Հայաստանի քաղաքական դաշտում և այդ առումով կուսակցությունն ունի լուրջ անելիքներ։
«Դեռ շատ խնդիրներ ունենք լուծելու, մեր երկրում աղքատության ցուցանիշը շատ բարձր է, մարդկանց կենցաղը հեռու է իդեալական լինելուց: Բայց ես վստահ եմ, որ այս դժվարությունները ժամանակավոր են: Տեսնում ենք, որ Ձեր կուսակցությունն աշխարհով մեկ սփռված իր կառույցների միջոցով ներդրումներ է ուղղորդում դեպի Հայաստան։ Դա վկայությունն է կուսակցության խոհեմության և իմաստության, որ կուտակել է 125 տարիների ընթացքում՝ հայրենիքի և հայ ժողովրդի շահերը վեր դասելով կուսակցական շահերից»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով Հայաստանի նախագահական առաջիկա ընտրություններին՝ վարչապետը վստահեցրել է. «Ընտրությունները լինելու են ազատ, արդար և թափանցիկ: Մենք ապահովելու են մրցակցային հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար և այդ առումով ունենք քաղաքական կամք և վճռականություն:
Հարգելի բարեկամներ, ցանկանում եմ ելույթս ավարտել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերով` «Ողջ աշխարհում մեզ բոլորիս միավորում են հայոց իղձերն ու Հայաստանի ճակատագիրը, որ ամենաուղղակի կերպով կապված է աշխարհասփյուռ հայության ճակատագրի հետ: Մեզ միավորում են ոչ միայն մեր արմատները, այլեւ ազգային երազանքները»։
Պայքարենք, տոկանք հանուն ավելի լավ Հայաստանի, այն Հայաստանի, որը վաղն է գալու»
:
Իր խոսքում ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը նշել է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայաստանի Կառավարության գործողությունները լավատեսական հիմք են ներշնչում, ուստի, այս առումով իրենք ունենք որոշակի համակրանք: «Չնայած մեր միջև առկա գաղափարախոսական հսկայական տարբերություններին, վարչապետը, իմ խորին համոզմամբ, Հայաստանի խնդիրներով ապրող անձ է, ով մշտապես պատրաստ է լսել ցանկացած մարդու, իսկ ամենաշատը՝ իր ընդդիմախոսներին: Կարծում եմ, որ մեր երկիրը միայն օգուտ կքաղի նման պետական գործիչ ունենալով: Պարոն Վարչապետ, մենք տարբեր ենք մտածում, տարբեր քաղաքական հոսանքների ներկայացուցիչներ ենք, սակայն, ընդունեք խնդրեմ, հարգանքներիս հավաստիքը: Մենք դեռ հսկայական ճանապարհ ունենք անցնելու: Այդ ճանապարհին մենք Ձեզ կգնահատենք և կքննադատենք, շատ դեպքերում չենք կիսի Ձեր տեսակետը, սակայն, համոզված եմ, որ բացախոսության և փոխադարձ հարգանքի այս մթնոլորտում շահողը կլինի մեր երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է Սեդրակ Աճեմյանը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ