երեքշաբթի, 30 մայիսի 2000
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մայիսի 30-ի որոշումներով, զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ Արմեն Ազիզյանը և ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ Գագիկ Գևորգյանը:
Նույն օրը վարչապետի ստորագրած այլ երկու որոշումներով Արարատ Մալխասյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ, իսկ Երվանդ Զախարյանը՝ ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ: