Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 30 մայիսի 2000

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Եվրախորհրդի կողմից մայիսի 29-31-ը Հայաստանում անցկացված «Կրթության որակի վերահսկման իրավական շրջանակները Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում» առաջին տարածաշրջանային կոնֆերանսի մասնակիցներին:

Ողջունելով Եվրոպայի Խորհրդի այս նախաձեռնությունը, վարչապետն ընդգծեց, որ այն կարևորվում է հատկապես եվրոպական այդ կառույցին Հայաստանի անդամակցության գործընթացի ներկա փուլում: Տարածաշրջանի 3 երկրների մասնակցությամբ անցկացված այդ կոնֆերանսը, վարչապետի բնորոշմամբ, ոչ միայն նեղ մասնագիտական, այլ նաև քաղաքական նշանակություն ունի, քանզի այսօրինակ միջոցառումները, որ միտված են ընդհանուր խնդիրների լուծման շուրջ համախմբվելուն, երկխոսության միջոցով միասնաբար ելքեր գտնելուն, կարող են նաև հակամարտության խաղաղ կարգավորման հիմք դառնալ:

ԵԽ կրթության քաղաքականության և օրենսդրության բաժանմունքի համագործակցության և տեխնիկական աջակցության հարցերով գործադիր աշխատակից Մերի Էն Էնեսեն, վարչապետին ներկայացնելով կոնֆերանսի բուն նպատակը, նշեց, որ այն միտված է քննարկել Հարավային Կովկասի երկրների կրթական համակարգի խնդիրները, ճշտել ընդհանուր չափանիշներն ու մոտեցումները և ավելի սերտ համագործակցել: Տարածաշրջանային գործակցությունը, ըստ տկն. Էնեսեի, Եվրախորհրդի գործունեության հիմնական սկզբունքներից է: Համաշխարհային հանրությունը գնում է դեպի ինտեգրացում, որը խարսխվում է կրթության հիմքի վրա:

Հանդիպմանը, թե Ադրբեջանի, թե Վրաստանի ներկայացուցիչները ևս ընդգծեցին, որ 3 երկրներում տևական ժամանակ գործել է միևնույն կրթական համակարգը և այսօր գրեթե նույնատիպ խնդիրներ են առաջացել այդ ոլորտում, որոնք ավելի հեշտությամբ հնարավոր կլինի լուծել միասնական ջանքերով:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ