Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 26 հոկտեմբերի 2012

Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը





Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի յոթերորդ նիստը:
Հաստատված օրակարգի համաձայն` քննարկվել են հրդեհային անվտանգության, բնապահպանության և ընդերքի պետական տեսչությունների ստուգաթերթերի նախագծերը և արժանացել խորհրդի հավանությանը:
Այնուհետև անդրադարձ է կատարվել տրանսպորտի և էներգետիկայի պետական տեսչությունների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության և ստուգաթերթիկների նախագծերին: Տրանսպորտի պետական տեսչության մասով ներկայացված նախագիծն արժանացել է խորհրդի հավանությանը, սակայն էներգետիկայի պետական տեսչության մասով վարչապետը հանձնարարել է տեսչական բարեփոխումների խմբին քննարկել նախագծի որոշ մանրամասներ և լրամշակված տարբերակը ներկայացնել խորհրդին:
Խորհրդի հավանությանն արժանացած հիշյալ նախագծերը կներկայացվեն Կառավարության հաստատմանը:
Խորհուրդը հավանություն է տվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի և ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից միջազգային համաձայնագրերով որոշակի պարտավորությունների ստանձնման նախագծին:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ