Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 20 փետրվարի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ՈՒկրաինայի Հանրապետության արդյունաբերական քաղաքականության պետական կոմիտեի նախագահ, տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վլադիմիր Նովիցկուն, որին ուղեկցում էին ՈՒկրաինայի տրանսպորտի փոխնախարար Արկադի Դեմիդենկոն և ՀՀ-ում ՈՒկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն: Ընդգծելով այսօր Երևանում անցկացված հայ-ուկրանիական միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստում քննարկված հարցերի կարևորությունը՝ վարչապետը նշեց, որ դա մեկ անգամ ևս վկայում է Հայաստանի և ՈՒկրաինայի միջև համագործակցության ամրապնդման և փոխադարձ կապերի սերտացման կարևորումը 2 պետությունների կողմից: Վարչապետը տեղեկացրեց, որ նիստի և, առհասարակ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի քննարկման մասին պայմանավորվածություն եղել է դեռևս անցած տարի՝ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում տեղի ունեցած իր և Ուկրաինայի վարչապետ պրն. Յուշչենկոյի առանձնազրույցի ժամանակ: Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ հանձնաժողովի նիստի ընթացքի մասին տեղյակ է և գոհ է այդ համատեղ աշխատանքից: Ըստ նրա, այսօրվա աշխատանքի արդյունքը կարևորվում է նաև ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի առաջիկայում Ուկրաինա կատարելիք այցի առումով: Հայ-ուկրաինական հանձնաժողովի համանախագահ Վլադիմիր Նովիցկին, իր հերթին որոշակի մանրամասներ հաղորդելով նիստի ընթացքի մասին, նշեց, որ կարևորվել է առանձին ոլորտների գծով փոխգործակցության ակտիվացումը: Ուկրաինական կողմը հետաքրքրված է նաև Իրան-Հայաստան գազատարի կառուցմանը մասնակցություն ունենալու և, ընդհանրապես, էներգետիկայի ոլորտում համագործակցելու հարցում: Վլ. Նովիցկու խոսքերով, Հայաստանի և Ուկրաինայի տնտեսություններում նկատվող աշխուժացումը հուշում է 2 երկրներին՝ ավելի արդյունավետ և ամբողջությամբ օգտագործել առկա ներուժն ու հնարավորությունները: Նա տեղեկացրեց նաև, որ Ուկրաինայում ևս ինչ-որ ձևով անդրադարձ կլինի մեր երկրի համար նշանակալից տոնին՝ Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին: Հանդիպման վերջում, վարչապետը, կարևորելով նաև 2 երկրների գործարարների ուղղակի շփումները, ավելացրեց, որ Հայաստանի և Ուկրաինայի համագործակցության ընդլայնման ու զարգացման համար երկուստեք կա ցանկություն և նախադրյալներ, մնում է սրան գումարել ակտիվ, գործնական աշխատանքը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ