Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Կազմ

Հայկ Չոբանյան

Հայկ Չոբանյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Կենսագրական տվյալներ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
1973թ., Տավուշի մարզ

Կրթություն
1995թ. ավարտել է ԵՊՀ պատմության ‎ֆակուլտետը, եղել է ԵՊՀ ուսանողական խորհրդի առաջին նախագահը:
1999 թ. ավարտել է ՀՀ կառավարման ակադեմիան:

Աշխատանքային գործունեություն
1997թ. - «Պետական ծառայողի լրատու» ամսագրի խմբագրությունում՝ որպես տնտեսական բաժնի խմբագիր
1998-2001թթ. – աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում, ապա` ՀՀ արդարադատության նախարարությունում
2000-2003թթ. - հրատարակչության տնօրեն
2003-2012թթ. - ղեկավարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը
2006-2013թթ. - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ԻՏՁՄ) խորհրդի անդամ
2012թ. հիմնադրել է «Արփի սոլար» ընկերությունը
2014-2017թթ. - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն և «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն
2018թ. հիմնադրել է Ֆրիներջի ընկերությունը
2019-2021թթ. - ՀՀ Տավուշի մարզպետ
2021թ. ապրիլի 2-ին նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:

Այլ տվյալներ
1995-1997թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2007 թվականից սկսած հանդիսացել է մի շարք տեղական և միջազգային նախաձեռնությունների անդամ, մասնավորապես՝ Հարավային և Արևելյան Եվրոպայի ՏՀՏ ֆորումի խորհրդի անդամ, ԵՄ էլեկտրոնային կառավարման զարգացման կենտրոնի մասնավոր ոլորտի աջակցության կոմիտեի անդամ, ՀՀ ՏՏ զարգացման ազգային խորհրդի անդամ, ԵՄ թվային շուկաների ներդաշնակեցում ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, ՏՏ համաշխարհային ալյանսի խորհրդի անդամ և այլն:
2012թ.-ից ղեկավարել է Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամը:
2016թ. հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը:
2016թ.-ից «Իրական» դպրոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
2017թ.-ից Հայաստանի փառատոների ասոցիացիայի նախագահն է:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ: