
Արմեն Փամբուխչյան
Արտակարգ իրավիճակների նախարար
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
26 նոյեմբերի 1984 թ., ք. Երևան
Կրթություն
2001-2006 թթ. սովորել և ավարտել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, մասնագիտացումը՝ իրավագիտություն:
Աշխատանքային գործունեություն
2007-2008 թթ. - «Հուսալի պաշտպանություն» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբանի օգնական
2009-2011 թթ. - «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ում անվտանգության աշխատակից
2011-2014 թթ. - «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ում վարկային մասնագետ, ապա՝ ավագ վարկային մասնագետ
2014-2015 թթ. - «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ում խնդրահարույց վարկերի դեպարտամենտի մասնագետ
2015-2017 թթ. - «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ում խնդրահարույց ակտիվների կառավարման դեպարտամենտի թիմի ղեկավար
2017 թ. - «Անելիք բանկ» ՓԲԸ-ում խնդրահարույց ակտիվների կառավարման վարչության ղեկավար
2017-2018թթ. - «Մոգո» ՈՒՎԿ ՍՊԸ-ում խնդրահարույց հաճախորդների հետ աշխատանքի վարչության պետ
06.06.2018-15.10.2018թթ. - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, 15.10.2018-13.01.2019 թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ
2020 թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ Վարչապետի N 1090-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
2020 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ Վարչապետի N 1430-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ
2022 թ. ապրիլի 12-ին ՀՀ Նախագահի ՆՀ-93-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
Այլ տվյալներ
2002-2004 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» շքանշանով, «ՀՕՊ զորքերի լավագույն օպերատոր» պատվոգրով:
Կուսակցական պատկանելիություն
2015 թ․-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:
2018 թ. դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր:
2019 թ. Հունիսի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարում ընտրվել է որպես կուսակցության վարչության անդամ:
2020 թ․ սեպտեմբերի 17-ին օրենսդիր մարմնում գործունեությունը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել և վայր դրել պատգամավորական մանդատը:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր: