Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Փոխվարչապետերի գրասենյակների կառուցվածք

Մանե Ադամյան

Մանե Ադամյան

Փոխվարչապետի խորհրդական

Կենսագրական տվյալներ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1991 թ. 7 մարտի, ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր

Կրթություն
2007-2011 թթ. - Երևանի պետական համալսարան՝ Անգլերեն լեզու և գրականություն
2011-2013 թթ. - Երևանի պետական համալսարան՝ Եվրոպական ուսումնասիրություններ, մագիստրատուրա
2015-2016 թթ. - Քեմբրիջի համալսարան, Մեծ Բրիտանիա՝ Զարգացման ուսումնասիրություններ, մագիստրատուրա

Աշխատանքային գործունեություն
2012-2013 թթ․ - Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, ԵՊՀ՝ հետազոտող
2013-2014 թթ․- Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ Արտաքին կապերի առաջատար մասնագետ/ Մարդու իրավունքների պաշտպանի՝ արտաքին կապերի գծով խորհրդական
2014-2015 թթ․ - «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպություն՝ ծրագրերի ղեկավար
2017-2018 թթ․- Հայաստանի զարգացման հիմնադրամ՝ ներդրումային ծրագրերի ղեկավար
2018-2019 թթ. - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
2019-2020 թթ. - Եվրոպական միության կողմից փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդատու
2020 թ. փետրվարից մինչ օրս՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

Այլ տվյալներ
Միջազգային ծրագրերի շրջանակներում մի շարք մասնագիտական վերապատրաստումներ է անցել արտերկրում:
Պարգևատրվել է Վարչապետի շնորհակալագրով՝ 2018 թ. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված Տնտեսական ֆորումի կազմակերպման համար:
Մեծ Բրիտանիայի կառավարական գերազանցության և առաջնորդության «Չիվնինգ» կրթաթոշակառու է:
«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու է:
Քեմբրիջի միության և Քեմբրիջի զարգացման նախաձեռնության մշտական անդամ է:
Անգլերեն խոսողների միության կողմից կազմակերպված՝ Հրապարակային խոսքի վարպետության հանրապետական մրցույթի 2010 թ․ հաղթողն է։
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն և գերմաներեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: