Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Փոխվարչապետերի գրասենյակների կառուցվածք

Արսեն Մանուկյան

Արսեն Մանուկյան

Փոխվարչապետի խորհրդական

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Ծնվել է 1968թ. Հունվարի 14-ին, Երևանում

Կրթություն
1985թ. ավարտել է Երևանի N168 միջնակարգ դպրոցը
1989-1994 թթ.-Երևանի ՄՅՈՒԴ իրավաբանական ինստիտուտ, որակավորումը` Իրավագետ
1994-1997 թթ.- Մոսկվայի ՌԴ կառավարության առընթեր օրենսդրության և համեմատական իրավագիտության ինստիտուտի ասպիրանտուրա
1998թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

Աշխատանքային գործունեություն
1998-2002 թթ.- ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ
2002-2005 թթ.- ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Սոցիալական բարեփոխումների ծրագրի իրավախորհրդատու
2005-2006 թթ. – ՀՀ Մարդու իրավունքի պաշտպանի աշխատակազմի սոցիալական, մշակութային և տնտեսական հարցերով խմբի ղեկավար
2006-2007 թթ. - «ԱրմենՏել» ՓԲԸ իրավախորհրդատու
2007-2009 թթ.- ԱՄՆ ՄԶԳ Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագիր, իրավական և կենսաթոշակային հարցերի խորհրդատու
2009-2010թթ. ԱՄՆ ՄԶԳ Մրցունակ Մասնավոր Հատված Հայաստանում ծրագրի քաղաքականության և իրավական հարցերով խորհրդատու
2010-2012թթ. ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի իրավախորհրդատու, խմբի ղեկավար
2012-2013 թթ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրավաբանական վարչության պետ
2013-2016 թթ. ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրավախորհրդատու, խմբի ղեկավար
2017-2018 թթ. – ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի և ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների առաջմղումը Հայաստանում» ծրագրի փորձագետ
2018թ. հունիսի 11-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ
2019թ. փետրվարի 20-ից նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

Այլ տվյալներ
Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների:
2006թ. –ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ
Դասավանդում է Հայ Ռուսական (Սլավոնական) համալսարանում և Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի: