Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Փոխվարչապետերի գրասենյակների կառուցվածք

Արթուր Գրիգորյան.

Արթուր Գրիգորյան.

Վարչապետի օգնական

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
01 հուլիսի, 1984, ք. Արարատ

Կրթություն
1999թ. հոկտեմբեր – նոյեմբեր՝ Քեմբրիջ – Երևան քույր քաղաքների ասոցիացիա, ԱՄՆ, Մասաչուսեթս նահանգ, ուսանողական կրթական փոխանակման ծրագիր
2001 – 2006թթ.՝ Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, գերազանցության դիպլոմ՝ տնտեսագետ մասնագիտությամբ, «Ապահովագրական գործ» որակավորմամբ
2006 – 2009թթ.՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ֆինանսական ֆակուլտետի ասպիրանտուրա
2009.՝ տնտեսական գիտությունների թեկնածու՝ «Ը.00.03՝ Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» մասնագիտությամբ (ատենախոսության թեման՝ «Հիփոթեքային վարկերի ապահովագրության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»)
2010 – 2011թ.՝ Կիրառական գիտությունների համալսարան, Միջազգային շրջանավարտների կենտրոն, Հանրային և մասնավոր կառավարման ոլորտում եվրոպական ուսումնասիրությունների մագիստրոս (անգլերեն), Բրեմեն, Գերմանիա (Եվրոպական միության ամբողջական կրթաթոշակ)
2015 – 2016թ.՝ Ստրասբուրգի համալսարան, Միջազգային և եվրոպական իրավունք, մագիստրոս 1 վկայական (ֆրանսերեն), Ստրասբուրգ, Ֆրանսիա

Աշխատանքային գործունեություն
2006թ.՝ «Արմսվիսբանկ» ՓԲԸ, գործադիր տնօրենի օգնական
2007-2008թթ.՝ «Վաշինգթոն Քափիթալ ՈՒՎԿ» ՓԲԸ, վարկային մասնագետ
2008թ.՝ «Հայներարտբանկ» ՓԲԸ («Ամերիաբանկ» ՓԲԸ), վարկային քարտերի բաժնի պետ
2009-2013թթ.՝ Երևանի «Գլաձոր» համալսարան, դասախոս (բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին դասավանդել է ֆինանսատնտեսագիտական առարկաներ, ղեկավարել մագիստրոսական թեզեր և տարատեսակ ուսանողական աշխատանքներ)
2012թ.՝ Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտ, հրավիրված դասախոս
2012թ.՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ, հրավիրված դասախոս
2012-2013թթ.՝ ՀՀ ԱԺ, պատգամավորի օգնական (համատեղության կարգով)
2013-2014թթ.՝ «Նովիտեկս լեզվի կենտրոն», Կրթական նախագծերի դեպարտամենտի ղեկավար (այդ թվում՝ կրթական զբոսաշրջության համակարգող), Մոսկվա, ՌԴ
2014թ.՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ, հրավիրված դասախոս
2017- 2018թթ.՝ «Անելիք Բանկ» ՓԲԸ, Պասիվային և կոմիսիոն պրոդուկտների մշակման բաժնի մասնագետ
2018-2019թթ.՝ «Յունիվերսալ ՄՔՔԱՆՆ» ՍՊԸ, մեդիա պլանավորող և վերահսկող
2019-2020 թթ.- փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական
2020թ. հունիսի 16-ից նշանակվել է  վարչապետի օգնական

Այլ տվյալներ
Տարբեր տեղական և միջազգային ծրագրերի շրջանակում (երիտասարդական, կրթական, գիտական, աշխատանքային) մասնակցել է մի շարք միջոցառումների Հայաստանում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Լատվիայում:
Ասպիրանտուրայում ուսանելու տարիներին ԲՈՒՀ-ի ռեկտորատի որոշմամբ նախագահել է Ուսանողական գիտական ընկերությունը:
Ուսումնառության տարիներին բազմիցս մասնակցել է տարաբնույթ ներբուհական, միջբուհական, հանրապետական, միջազգային ուսանողական գիտաժողովների, մրցույթների՝ զբաղեցնելով մրցութային տեղեր (ստացել է 30-ից ավել պատվոգրեր, շնորհակալագրեր, հավաստագրեր), իսկ աշխատանքային գործունեության տարիներին մասնակցել է բազմաթիվ (100-ից ավել) վերապատրաստման ու վերաորակավորման դասընթացների, վեբինարների, քննարկումների, սեմինարների և զբաղվել ինքնակրթությամբ, այդ թվում՝ առցանց միջազգային հարթակների միջոցով:
Ուսանողական տարիներին 4 անգամ արժանացել է անվանական կրթաթոշակի, որոնցից 2-ը՝ ՀՀ կենտրոնական բանկից (Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ), 1-ը՝ Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտից (հիմնադիր ռեկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Ներկարարյանի անվան կրթաթոշակ) և 1-ը՝ Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիայից («Գիտելիք» ուսանողական անվանական կրթաթոշակ):
Ունի 2 միջազգային որակավորում՝ որպես կրթական գործակալ (ICEF Trained Agent Counsellor (2013) և British Council Education UK Trained Agent (2014)):
Ուսանողական տարիներից սկսած հրատարակել է գիտական հոդվածներ (առ այսօր՝ թվով 14):
Ստացել է արժեթղթերի շուկայում ընդհանուր մասնագիտական որակավորում՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և արտոնություններով (ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի՝ 18.09.2007թ. թիվ 284 Ա որոշում), հավաստագիր No 0270, տրված՝ 19.09.2007թ.:
Ստացել է վարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի, գլխավոր հաշվապահի տեղակալի որակավորում (ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ 23.07.2007թ. թիվ 1/966 Ա որոշում), վկայական No 0103, 23.07.2007 – 24.07.2010թթ.:
Գիտական հետաքրքրությունների շրջանակը՝ ֆինանսներ (հանրային/պետական և մասնավոր/կորպորատիվ, ֆինանսական քաղաքականություն՝ հարկաբյուջետային և դրամավարկային), ներդրումներ (անուղղակի և ուղղակի, ներքին և օտարերկրյա, արժեթղթերի/կապիտալի շուկա), արդյունաբերություն (այդ թվում՝ ռազմարդյունաբերություն և բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն), միջազգային համագործակցություն (Իսրայել, ԱՄՆ, ԵՄ և Արևելյան գործընկերություն, ՄԹ, Հարավարևելյան Ասիա), հայկական սփյուռք և միջազգային կազմակերպություններ (ներառյալ՝ ֆինանսական), քաղաքական փիլիսոփայություն, հանրային իրազեկման և քաղաքական տեխնոլոգիաներ, հեղափոխության (այդ թվում՝ տնտեսական, լեզվամտածողության, կրթական, մշակութային և տեխնոլոգիական) մոդելներ, պարենային և սոցիալական անվտանգություն, մարքեթինգ, գովազդ և սոցիալական ցանցեր, թվային տեխնոլոգիաներ (այդ թվում՝ բլոքչեյն և կրիպտոարժույթներ), վիճակագրություն և այլն:
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուների:

Կուսակցական պատկանելիություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: