Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Փոխվարչապետերի գրասենյակների կառուցվածք

Սուրեն Քրմոյան

Սուրեն Քրմոյան

Փոխվարչապետի խորհրդական

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1977 թ. 3 փետրվարի, ք. Երևան

Կրթություն
1999 թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը
2002 թ. ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։
2001 թ. Իտալիայի Թուրին քաղաքում մասնակցել է «Գնումների գործընթացի կառավարումը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերում» կրթական ծրագրին։

Աշխատանքային գործունեություն
1997-1998 թթ. - ՀՀ տրանսպորտի նախարարության Համաշխարհային բանկի կողմից աջակցվող վարկային ծրագրի իրականացման գրասենյակ՝ որպս իրավախորհրդատու
1998 թ. - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունում՝ որպես իրավաբան
1998-2000 թթ. - «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործերի կառավարիչ և իրավական խորհրդական
2000-2003 թթ. - «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավական փորձագետ
2001-2011 թթ. - ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական
2004 թ. - Առողջապահական համակարգի արդիականացման ճապոնական դրամաշնորհային ծրագրի տեղական փորձագետ, իրավաբան
2004-2011 թթ. - «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավաբան
2011-2014 թթ. -  ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար
2014-2019թթ.- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ
2014 թ. հուլիսին նշանակվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Ստամբուլյան հակակոռուպցիոն ծրագում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
2015 թվականից առ այսօր հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կիրառման վերանայման 2-րդ փուլի ազգային փորձագետ
2016 թ. դեկտեմբերին նշանակվել է Անչափահասների արդարադատության խորհրդի (Juvenile Justice board) նախագահ
2018 թ․ հունիսի 8-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
2018 թ. նշանակվել է Կոռուպցիայի դեմ պետությունների խմբում (ԳՐԵԿՈ) Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար
2019 թվականից «Արդարադատություն» գիտական հանդեսի խմբագրաական խորհրդի անդամ
2019 թ. մարտի 29-ին նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական

Այլ տվյալներ
Զինապարտ է: Իրավաբանական գիտությունների թեկնածու է։ Կոռուպցիայի դեմ պայքարի, քրեական արդարադատության, առողջապահական իրավունքի հարցերով շուրջ 50 գիտական հոդվածների, գրքերի և ուսումնական ձեռնարկների համահեղինակ։
2014 թվականին ՀՀ առողջապահության նախարարի հրամանով պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության ոսկե մեդալով:
2015 թ. «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում Սուրեն Քրմոյանը ճանաչվել է տեղեկատվության ազատության լավագույն բարեփոխիչ:
ՀՀ Նախագահի 2017 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Ազատ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: