Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Փոխվարչապետերի գրասենյակների կառուցվածք

Անետա Բաբայան

Անետա Բաբայան

Փոխվարչապետի խորհրդական

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
28 մարտի, 1979 թ., ք. Կապան

Կրթություն
1996-2001 թթ. – Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, տնտեսագետի որակավորում տեսական էկոնոմիկա մասնագիտությամբ (գերազանցության դիպլոմ)
2001-2005 թթ. – ՀՀ ՖԷՆ տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ, ասպիրանտ
2008-2009 թթ. – Բեռլինի Ֆրեյի համալսարան, Գլոբալ քաղաքականության կենտրոն, Եվրոպական ուսմունքների դասընթաց, Գերմանիա
2010-2011 թթ. – Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց
2015 թ. – Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթս համալսարան, հանրային քաղաքականության դասընթաց, Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ

Աշխատանքային գործունեություն
2002-2007 թթ. - ՀՀ ՖԷՆ տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող
2002-2003 թթ. - Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ, միկրոֆինանսավորման ազդեցության գնահատում և շուկա մուտքի հնարավորությունների վերլուծության ծրագրի տնտեսագետ
2007–2008 թթ. – ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող
2007 թ. – ՄԱԿ զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակ, Համայնքային ծառայության համակարգի հզորացման ծրագիր, տեղական փորձագետ
2008-2011 թթ. – Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտ, դասախոս
2008 թ. – ՄԱԿ զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակ, Աջակցություն ապակենտրոնացման գործընթացներին ծրագիր, խորհրդատու
2008 թ. – ՄԱԿ զարգացման ծրագրի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոն, Միջհամայնքային միավորումների լավագույն փորձի ուսումնասիրություն, տեղական խորհրդատու
2008-2009 թթ. – ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, տնտեսական քաղաքականության և ռազմավարության մշակման վարչության տնտեսական և վիճակագրական վերլուծությունների բաժին, փորձագետ
2009 թ. – Գերմանիայի տեխնիկական համագործակցության կազմակերպություն, Աջակցություն Հայաստանի կայուն զարգացման ծրագրի վերանայմանը ծրագիր, փորձագետ
2010-2011 թթ. – Այ Փի Էս Սի Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ, Հայաստանի կյանքի որակի հետազոտություն, փորձագետ
2011 թ. – ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Տնտեսական զարգացման քաղաքականության վարչության տնտեսական վերլուծությունների բաժին, գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար
2011-2014 թթ. – ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Տնտեսական զարգացման քաղաքականության վարչության տնտեսական քաղաքականության և ծրագրերի բաժնի, այնուհետև՝ քաղաքականության և դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության համակարգման բաժնի պետ
2015-2017 թթ. – ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Տնտեսական զարգացման քաղաքականության վարչության տնտեսական բարեփոխումների և դոնոր համակարգման բաժնի պետ
2017-2019 թթ. – ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության ռազմավարական ծրագրավորման բաժնի պետ
2019 թ. հունվար-հունիս - փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական
2019 թ. հունիսի 13-ին նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական

Այլ տվյալներ
Ունի ՀՀ քաղծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան
2013 թ. պարգևատրվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի շնորհակալագրով
Մասնակցել է թվով 17 վերապատրաստման դասընթացների (Վիեննայի միացյալ ինստիտուտ, Արժույթի միջազգային հիմնադրամի ինստիտուտ, Համաշխարհային բանկի ինստիտուտ, Ասիական զարգացման բանկ, Աշխատանքի միջազգային կազմակերպություն, Ժնևի միջազգային և զարգացման ուսումնասիրությունների բարձրագույն դպրոց և այլն)
Մասնակցել է թվով 16 միջազգային համաժողովների և աշխատաժողովների կայուն զարգացման, զարգացման արդյունավետ համագործակցության և դոնոր համակարգման, տնտեսական կառավարման, կանաչ տնտեսության և այլ թեմաներով, այդ թվում` հանդես գալով ներկայացումներով և ելույթներով
2008–2011 թթ. եղել է Շվեյցարիայի շրջանավարտների խորհրդի Հայաստանի թիմի տնօրեն
2008 թ. արժանացել է Շվեյցարիայի առաջնորդության մրցանակի
2008 թ. արժանացել է հետազոտական դրամաշնորհի Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների կոնսորցիումի կողմից, Կիև, Ուկրաինա
Թվով 4 գիտական հոդվածների հեղինակ է: Մասնակցել է 1 ուսումնական ձեռնարկի և 1 գործարար ուղեցույցի մշակմանը որպես առանձին բաժինների հեղինակ:
Տնտեսագիտության թեկնածու է:
Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ունի երկու որդի: