Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Փոխվարչապետերի գրասենյակների կառուցվածք

Աբգար Բուդաղյան

Աբգար Բուդաղյան

Փոխվարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով

Կենսագրական տվյալներ

 Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1978 թ., 9 մարտ, ք. Երևան

Կրթություն
1998 թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վառելիքաէներգետիկ համալիրի ճյուղերի էկոնոմիկա և կառավարում ֆակուլտետը՝ ստանալով ճարտարագիտության բակալավրի որակավորում
2008 թ. ավարտել է ՄՖԲ ֆինանսական ակադեմիայի Ֆինանսներ և վարկ բաժինը՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի որակավորում
2013 թ. ավարտել է Ուելսի համալսարանը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի որակավորում

Աշխատանքային գործունեություն
1995-1998 թթ.- Երէլեկտրացանց ՊՁ, օպերատոր, ապա որպես ճարտարագետ
1999-2000 թթ.- Երևանի էլեկտրացանց ՓԲԸ, ճարտարագետ
2000-2005 թթ. - ՀՀ էներգետիկայի հանձնաժողով (վերանվանվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով), Լիցենզավորված գործունեության մոնիթորինգի վարչություն, առաջին կարգի մասնագետից մինչև գլխավոր մասնագետ
2005-2011 թթ. - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Լիցենզավորված գործունեության մոնիթորինգի և ներդրումային ծրագրերի վարչության ներդրումային ծրագրերի բաժնի պետ, վարչության պետի տեղակալ
2011-2015 թթ.- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Լիցենզավորված գործունեության մոնիթորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ, ապա Զարգացման և մոնիթորինգի վարչության պետ
2015 թ.-ից մինչ օրս աշխատում է էներգետիկայի ինստիտուցիոնալ բարեփոխումների և կարգավորման հարցերով միջազգային փորձագետ տարբեր երկրներում միջազգային ֆինանսական կազմակերպությունների և խորհրդատվական ընկերությունների հետ
2018 թ. հուլիսի 26-ին նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական՝ հասարական հիմունքներով

Այլ տվյալներ
1998-1999 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Վերապատրաստվել է տարբեր երկրներում որպես հանրային ծառայությունների կարգավորման ոլորտի մասնագետ (Էներգետիկ ոլորտի ընկերությունների վերակազմավորում, առևտրայնացում և կառավարման արդյունավետության բարձրացում, 2003, ԱՄՆ, Էլեկտրաէներգիայի մեծածախ շուկաներ, 2006, ԱՄՆ, Կարգավորման մոնիթորինգ, 2006, Էներգետիկայի կարգավորողների միջազգային ասոցացիա, Կոնցենսիոն և վարձակալության պայմանագրերի կիրառումը ջրային ոլորտում, 2006, Հայաստան, Սակագնային կարգավորումը ջրային ոլորտում, 2007, Չեխիա, Կարգավորման աուդիտ, 2007, Հայաստան։ Պետություն-մասնավոր գործակցությունը, ֆինանսական վերլուծությունները և բանակցությունները վերականգնվող էներգետիկայի զարգացման համար, 2009, ԱՄՆ, Էլեկտրաէներգետիկ շուկաներ, 2010, Էներգետիկայի կարգավորողների միջազգային ասոցացիա, Կարգավորվող սակագների սահմանման մոտեցումներ, 2012, ԱՄՆ, Կարգավորվող ընկերությունների գնումների և ներդրումների աուդիտ, 2014, Հայաստան):
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի չորս զավակ: