Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Փոխվարչապետերի գրասենյակների կառուցվածք

Հովհաննես Ազիզյան

Հովհաննես Ազիզյան

Փոխվարչապետի խորհրդական

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1970 թ. 9 հունվարի, ք. Երևան

Կրթություն
1986-1992 թթ.-Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետ, որակավորումը` ֆիզիկոս
1996-1998 թթ.-ՀՀ կառավարման դպրոց, որակավորումը` պետական կառավարում և տեղական ինքնակառավարում
1998-2002 թթ. – ՀՀ ՖԷՆ Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ, հայցվոր

Աշխատանքային գործունեություն
1992-1993 թթ.-ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն, կրտսեր գիտաշխատող
1994-1996 թթ.- Մասիսի շրջանային ագրոսերվիս, ինժիներ
1997-1998 թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Տնտեսության պետական կարգավորման վարչության բաժնի պետ
1998-2000 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Տնտեսական համամասնությունների վարչության պետ
2000-2002 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, մակրոտնտեսական քաղաքականության գլխավոր վարչության վարչության պետ
2002-2003 թթ. - Գերմանիայի տեխնիկական համագործակցության Ռազմավարությունների զարգացման ծրագրի խորհրդատու,
2003-2010 թթ. - Գերմանիայի տեխնիկական համագործակցության Ռազմավարությունների զարգացման Ծրագրի տեղական ղեկավար
2010-2011 թթ. - Գերմանիայի միջազգային համագործակցության «Հարավային Կովկասում մասնավոր հատվածի զարգացում» տարածաշրջանային ծրագրի տնտեսական և ֆինանսական խորհրդատվության համակարգող
2011-2014 թթ.- «Վեստ Պլաստ Գրուպ» ՍՊԸ տնօրեն
2011-2014 թթ.- «Զիարփի Սիսթեմս» ՓԲԸ տնօրեն
2015-2016 թթ. – ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի գլխավոր խորհրդական
2016-2018 թթ. - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
2018 թ. հունիսի 8-ից նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

Այլ տվյալներ
1988-1989 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի: