
Արման Սարգսյան.
Փոխվարչապետի խորհրդական
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
5 հունիսի 1983 թ., ք. Թբիլիսի
Կրթություն
2000-2005 թթ. - Երևանի պետական տնտեսագիտական համալսարան՝ «Ապահովագրական գործ» մասնագիտություն՝ ստանալով տնտեսագետի մագիստրոսի որակավորում
2005-2008 թթ. - ՀՀ պետական կառավարման ակադեմիա՝ «Հանրային կառավարում և հանրային ֆինանսներ» մասնագիտություն
2008-2011 թթ. - Երևանի «Գալիք» համալսարան՝ «Իրավագիտություն» մասնագիտություն՝ ստանալով իրավագետի բակալավրի որակավորում
Աշխատանքային գործունեություն
2003-2008 թթ. - «Զով» ՍՊԸ, որպես՝ փոխտնօրեն /բիզնես պլանների մշակում, ընկերության զարգացման ռազմավարությունների մշակում, տարեկան ծրագրերի ղեկավարում/
2008-2009 թթ. - Երևանի «Գալիք» համալսարան, որպես՝ դասախոս
2009-2012 թթ. - ՀՀ վերահսկիչ պալատում՝ որպես առաջատար մասնագետ
2012-2013 թթ. - ՀՀ վերահսկիչ պալատում՝ որպես գլխավոր մասնագետ
2013-2017 թթ. - ՀՀ վերահսկիչ պալատում՝ որպես չորրորդ վարչության պետի տեղակալ
2017-2022 թթ. - ՀՀ հաշվեքննիչ պալատում՝ որպես առաջին վարչության պետ
2022 թ․ մարտի 28-ից՝ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խորհրդական
2022 թ․ դեկտեմբերի 21-ից՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական
Այլ տվյալներ
Մասնակցել է• Գերմանիայի միջազգային կազմակերպության (GIZ) կողմից կազմակերպված Հանրային ֆինանսների կառավարման ակադեմիայում (Գերմանիա) վերապատրաստման դասընթացներին՝ Պլանավորում և բյուջետավորում, Պետական վերահսկողություն և աուդիտ, Բարեփոխումների համակարգեր և Հակակոռուպցիոն համակարգեր թեմաներով: Մասնակցել է նաև Եվրոպական միության «Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում կազմակերպված ֆինանսական և համապատասխանության աուդիտի վերապատրաստման դասընթացներին (GIZ), ինչպես նաև Համաշխարհային բանկի գնումների ընթացակարգերի վերաբերյալ վերապատրաստման դասընթացին՝ կազմակերպված Համաշխարհային բանկի կողմից:
Տնտեսգիտական գիտությունների թեկնածու է, ատենախոսության թեմա՝ «Ռազմավարական կառավարման հիմնախնդիրները հանրային քաղաքականության ոլորտում» ՀՀ օրինակով։
Գիտական 9 հոդվածի հեղինակ է։
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների:
Զինապարտ չէ։
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ։