Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Փոխվարչապետերի գրասենյակների կառուցվածք

Շուշաննա Կոստանյան

Շուշաննա Կոստանյան

Փոխվարչապետի օգնական

Կենսագրական տվյալներ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
9 ապրիլի 1999 թ., ք․ Արմավիր

Կրթություն
2015-2019 թթ. - Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան, մենեջմենթի ֆակուլտետ (գերազանցության դիպլոմ)
2019-2021 թթ. - Հայ-Ռուսական սլավոնական համալսարան, «Ռազմավարական կառավարում» մագիստրոսական ծրագիր

Աշխատանքային գործունեություն
2020-2021 թթ. - անհատ ձեռներեց՝ զբոսաշրջության բնագավառում
2020 թ. սեպտեմբերից 2021թ. դեկտեմբեր - ՀՀ Արմավիրի մարզպետարանի զարգացման, զբոսաշրջության ու վերլուծության բաժնի փորձագետ
2021 թ. հունվարից հուլիս - Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի դասախոս։
2021 թ. դեկտեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Հ. Մաթևոսյանի օգնական

Այլ տվյալներ
2019 թ.-ից ծավալել է բիզնես խորհրդատուի գործունեություն։ Այս ընթացքում իր անմիջական խորհրդատվությամբ ստեղծվել են մի շարք հաջողված բիզնես ստարտափեր ու ծրագրեր:
2021 թ. սեպտեմբերին ընդունվել է Լոնդոնի Բիզնես դպրոց, որտեղ անցնում է թվային մարկետինգի դասընթաց։
2020-2021 թթ. իրականացրել է «Արմավիրի գույներ» ծրագիրը, որը խթանել է տուրիզմի զարգացումն Արմավիրի մարզում։
2019-2020 թթ. սովորել է Առաջնորդության դպրոցում։
2018 թ․ արժանացել է Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի «Լավագույն ուսանող» կոչմանը:
2016 թ. Գիտական էսսեի համառուսական մրցույթի «Գիտական մոտեցում» անվանակարգում գրավել է 3-րդ տեղը` ներկայացնելով «Հաջողությունը ժամանակակից աշխարհում» էսսեն:
Զեկույցներ է ներկայացրել մի շարք գիտաժողովներում:
Հեղինակել է բազմաթիվ գիտական հոդվածներ:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական է

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ