Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Փոխվարչապետերի գրասենյակների կառուցվածք

Գևորգ Բարսեղյան

Գևորգ Բարսեղյան

Փոխվարչապետի օգնական

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1996 թ., հոկտեմբերի 22, գ. Առինջ

Կրթություն
2014-2020 թթ․ - Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ (գերազանցության դիպլոմ)
2020 թվականից՝ Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա («Համալիր (տեսագործնական) իրավական հետազոտություններ» մագիստրոսական ծրագիր)

Աշխատանքային գործունեություն
2019-2020 թթ․ - ԵՊՀ իրավաբանական կլինիկա, իրավախորհրդատու
2020 թ․ հուլիս 24-ից 2021 թ. փետրվարի 7-ը - Արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի մասնագետ
2020 թ․ նոյեմբերի 16-ից՝ Արդարադատության ակադեմիայի դասընթացավար
2020 թ․ դեկտեմբերի 15-ից 2021 թ․ մարտի 1-ը - «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի դպրոց, հասարակագիտության ուսուցիչ
2021 թ․ փետրվարի 8-ից ապրիլի 1-ը - Արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ
2021 թ․ ապրիլի 2-ից հուլիսի 2-ը - Արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավարի պաշտոնակատար
2021 թ․ օգաստոսի 19-ից դեկտեմբերի 2-ը - ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ռեֆերենտ
2021 թ. դեկտեմբերի 3-ից՝ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական

Այլ տվյալներ
2019 թ․ փետրվարի 5-ից 2020 թ․ սեպտեմբերի 10՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության անդամ
2019 թ․ հոկտեմբերի 4-ից 6-ը՝ մասնակցություն «IRZ»-ի կազմակերպած դատախաղին՝ «Քրեական իրավունք և դատավարություն» խորագրով, որտեղ ՀՀ գլխավոր դատախազի N 277-Ա հրամանով ճանաչվել է մեղադրանքի կողմը լավագույնս ներկայացրած մասնակից
2020 թ․ սեպտեմբերի 10-ից 2020 թ․ մարտի 2-ը՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության քարտուղար
2020 թ․ հոկտեմբերի 1-ից 9-ը՝ Պարեկային ոստիկանությունում պաշտոնի նշանակման նպատակով ուսուցման ընդունելության հարցազրույցի հանձնաժողովի անդամ
2021 թ․ փետրվարի 2-ից սեպտեմբերի 23-ը՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահ
2021 թ․ փետրվարի 2-ից սեպտեմբերի 23-ը՝ ԵՊՀ ՈՒԳԸ Գիտական խորհրդի անդամ
2021 թ․ փետրվարի 2-ից սեպտեմբերի 23-ը՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ
2021 թ․ ապրիլի 2-ից հուլիսի 2-ը՝ «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ-քարտուղար
2021թ․ ապրիլի 2-ից հուլիսի 2-ը՝ Արդարադատության ակադեմիայի գիտական խորհրդի քարտուղար
Գավառի պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատագրման նպատակով ձևավորված փորձագիտական խմբի անդամ (անկախ փորձագետ), 2021 թ․
2021 թ․ հոկտեմբերից՝ «Իրավական ասպեկտ» հասարակական կազմակերպության համահիմնադիր
Հեղինակ է շուրջ երկու տասնյակ գիտական հոդվածների:
ԵՊՀ առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի անվան կրթաթոշակակիր է:
2015-2017 թթ. պաշտպանության նախարարի և պաշտպանության բանակի հրամանատարի կողմից պարգևատրվել է մի շարք պատվոգրերով:
2015-2017 թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում: 2016 թ․ ապրիլի 2-ից 6-ը իրականացրել է մարտական հերթապահություն: Պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով: Զորացրվել է «ավագ սերժանտ» զինվորական կոչմամբ։
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: