Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրեր

ՉՈՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

• շահառու՝ մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքը, որտեղ ծնողները կամ ծնողներից մեկը կորցրել է իր գրանցված աշխատանքը մարտի 13-25 ընկած ժամանակահատվածում և մարտի 25-ի դրությամբ ծնողներից ոչ մեկը չունի աշխատանք,
• օժանդակության ձևը՝ միանվագ մեկանգամյա աջակցություն յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար 100.000 դրամի չափով,
• հիմնական պայմաններ՝ աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում միջին ամսական աշխատավարձի չափը չի գերազանցել է 500.000 դրամը:
Դիմելու կարիք չկա, համակարգն ինքնուրույն է որոշում շահառուներին և փոխանցում գումարը:

 

ՎԵՑԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

• շահառու՝ մարտի 13-30 ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձը
• օժանդակության ձևը՝ միանվագ մեկանգամյա աջակցություն 68.000 դրամի չափով,
• հիմնական պայմաններ՝
- հունվարի 1-ից մարտի 13-ը ունեցել է գրանցված աշխատանք
- աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում միջին ամսական աշխատավարձի չափը չի գերազանցել է 500.000 դրամը
- չի աշխատել ֆինանսական կազմակերպություններում կամ շահումով խաղերի կազմակերպիչների մոտ
Դիմելու կարիք չկա, համակարգը ինքնուրույն է որոշում շահառուներին և փոխանցում գումարը:

 

ՅՈԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

• շահառու՝ հղի կինը, ով մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինը նույնպես մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք կամ չունի ամուսին,
• օժանդակության ձևը՝ միանվագ մեկանգամյա աջակցություն 100.000 դրամի չափով,
Դիմելու վայրը՝ դիմելու կարիք չկա, համակարգը ինքնուրույն է որոշում շահառուներին և փոխանցում գումարը:

 

ՈՒԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

• շահառու՝ անձինք, ովքեր մարտի 13-30 հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր՝
- հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
- հանրային սննդի ծառայություններ,
- զբոսաշրջային ծառայություններ,
- վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
- մանրածախ առևտրի ծառայություններ (բացառությամբ սննդամթերք և դեղորայք վաճառողների)
- ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ).
-  նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).
- սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ)
- զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն


• օժանդակության ձևը՝ միանվագ մեկանգամյա աջակցություն.
- վարձու աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձի 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 136.000 դրամը, եթե աշխատողը աշխատել է լրիվ դրույքով՝ ապա ոչ պակաս քան 68.000 դրամը,
- Անհատ ձեռներեցներին՝ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով, բայց ոչ ավել, քան 136.000 դրամը,

• հիմնական պայմաններ՝ 2020 թվականի մարտի 13-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել են Տուժած ոլորտների վարձու աշխատողներ:

Դիմելու վայրը՝ online.ssa.am կայքէջ:

 

ԻՆՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

• շահառու՝ 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքը, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք,
• օժանդակության ձևը՝ միանվագ մեկանգամյա աջակցություն յուրաքանչյուր երեխայի համար 26.500 դրամի չափով,
• հիմնական պայմաններ՝ երեխաները և ծնողներից առնվազն մեկը բնակվում են ՀՀ-ում, չեն հանդիսանում ընտանեկան նպաստ ստացող, եթե մինչև մարտի 1-ը ունեցել են աշխատանք, ապա աշխատավարձի չափը չի գերազանցել է 500.000 դրամը:
Դիմելու վայրը՝ online.ssa.am կայքէջ:


ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• շահառու՝ բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել բնական գազի սպառման գծով՝ 10 000 դրամը, էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5 000 դրամը,
• օժանդակության ձևը՝ միանվագ աջակցություն 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50% -ի չափով
• հիմնական պայմաններ՝ բնական գազի և էլեկտրական էներգիայի սպառման գծով 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը չի գերազանցել որոշմամբ սահմանված չափը:

Դիմելու կարիք չկա, գումարը փոխանցվում է բնական գազ և էլեկտրական էներգիա մատակարարող ընկերություններին միջոցառման շահառու համարվող բնակիչ բաժանորդների պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ որպես կանխավճար:

ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• շահառու՝ բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է բնական գազի սպառման գծով՝ 10 001 - 30 000 դրամ ներառյալ, իսկ էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 5 001 - 10 000 դրամ ներառյալ:
• օժանդակության ձևը՝ միանվագ աջակցություն 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 30 % -ի չափով
• հիմնական պայմաններ՝ բնական գազի և էլեկտրական էներգիայի սպառման գծով 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է որոշմամբ սահմանված գումարը:

Դիմելու կարիք չկա, գումարը փոխանցվում է բնական գազ և էլեկտրական էներգիա մատակարարող ընկերություններին միջոցառման շահառու համարվող բնակիչ բաժանորդների պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ որպես կանխավճար:
 

ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• շահառու՝ սոցիալապես անապահով ընտանիքներ,
• օժանդակության ձևը՝ միանվագ աջակցություն յուրաքանչյուր ընտանիքին՝ իր նպաստի չափի 50%-ի չափով, որի՝
o 70%-ը ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին.
o 30%-ը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար,
• հիմնական պայման՝ ընտանիքները 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեն:

Դիմելու կարիք չկա, նախատեսված գումարի 70%-ը տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, իսկ գումարի մյուս հատվածը յուրաքանչյուր բաժանորդ հանդիսացող նպաստառու ընտանիքի անվամբ փոխանցվում է էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությանը: Ընդ որում, շահառուի պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար: Իսկ շահառուի բաժանորդ չհանդիսանալու դեպքում գումարի այս հատվածը ևս կանխիկ վճարման ձևով տրամադրվում է շահառուին: 

ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• շահառու՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ՀՀ քաղաքացի հանդիսացող սովորողներ,
• օժանդակության ձևը՝
-ավարտական կուրսի ուսանողներին՝ 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում,
-բոլոր կուրսերի (բացառությամբ՝ ավարտական) ուսանողներին՝ 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 75 տոկոսի չափով փոխհատուցում,
-ուսումնական վարկերի տոկոսադրույքի՝ 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար ամբողջական կամ մասնակի (5 տոկոսային կետով) սուբսիդավորում պետության կողմից,
• հիմնական պայմաններ՝
- վարձի մասնակի կամ ամբողջական փոխհատուցման դեպքում՝ հանրագումարային միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 և ավել տոկոս.
- 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար պետության կողմից ուսումնական վարկերի տոկոսադրույքի ամբողջական սուբսիդավորման դեպքում՝ հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է առավելագույն արժեքի 80 և ավել տոկոս:

ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• թիրախ՝ բնապահպանական խնդիրներ լուծելու միջոցով գյուղատնտեսական ոլորտում ժամանակավոր աշխատատեղերի ստեղծում,
• շահառու՝ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր կմասնակցեն «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված՝ Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին,
• օժանդակության ձևը՝ համապատասխան վճար:

ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 

• շահառու՝ բնական գազի մատակարարման և էլեկտրական էներգիայի մատակարարման և խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման ծառայության պայմանագրեր կնքած բնակիչ բաժանորդները,
• օժանդակության ձևը՝ միանվագ աջակցություն՝
- 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի և էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 30 % -ի չափով,
-չգազաֆիկացված բնակավայրերի բաժանորդ բնակիչներին 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված էլեկտրական էներգիայի դիմաց վճարի 50 տոկոսի չափով,
-2020 թվականի մարտ ամսվա ընթացքում մատուցված խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման ծառայության դիմաց վճարի 50 տոկոսի չափով,
• հիմնական պայմաններ՝
-2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է բնական գազի սպառման գծով 30 001 - 40 000 դրամ ներառյալ,
-2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ 10 001-25 000 դրամ դրամ ներառյալ,
- 2020 թվականի մարտ ամսվա խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման ծառայության դիմաց ծախսը կազմել է մինչև 3000 դրամ ներառյալ:

ՔՍԱՆԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

• շահառու՝ անձինք, ովքեր մարտի 1-ից հունիսի 15-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներ) կամ անհատ ձեռնարկատերեր՝
1) հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.
2) հանրային սննդի ծառայություններ.
3) զբոսաշրջային ծառայություններ.
4) նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).
5) սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).
6) զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.
7) կինոթատրոնների գործունեություն.
8) լուսանկարչության բնագավառում գործունեություն.
9) ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
10) կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
11) ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
12) խաղատների գործունեություն.
13) առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ

• օժանդակության ձևը՝ միանվագ աջակցություն՝ նվազագույն աշխատավարձի չափով,
• հիմնական պայմաններ՝ սահմանված ժամանակահատվածում առնվազն 1 օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ է գտնվել Տուժած ոլորտի գործատուի հետ (այդ թվում՝ եթե 2020 թվականի հունիսի 15-ի դրությամբ գործատուն լուծարվել է կամ դադարեցրել է գործունեությունը)
• Եթե գործատուն գործունեություն է իրականացնում մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը՝ ոչ), ապա գործատուի վարձու աշխատողների աջակցություն տրամադրվում է, եթե Տուժած ոլորտներում գործունեության տեսակարար կշիռը տվյալ տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր գործունեությունում կազմում է առնվազն 40 տոկոս։ Ընդ որում, այս դեպքում շահառու են հանդիսանում գործատուի բոլոր վարձու աշխատողները։

Աջակցությունը տրամադրվում է շահառուի կողմից https://dimum.ssa.am/ կայքէջին ներկայացված դիմումի հիման վրա:

 ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 

• շահառու՝ 2020 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված և նույն ժամանակահատվածում մեկ այլ աշխատանքի չանցած անձը,
• օժանդակության ձևը՝ միանվագ մեկանգամյա աջակցություն 68.000 դրամի չափով, որը վճարվում է բացառապես շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով:
• հիմնական պայմաններ՝
-2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ,
-աշխատանքային հարաբերությունների մեջ չեն գտնվել որոշմամբ սահմանված գործատուների հետ (բանկեր, վարկային կազմակերպություններ, գրավատներ, ապահովագրական ընկերություններ, արտարժույթի փոխանակման կետեր, ներդրումային կազմակերպություններ, ներդրումային ֆոնդեր, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչներ և այլն)
- 2020 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսների ընթացքում միջին ամսական աշխատավարձի չափը չի գերազանցել 500.000 դրամը,
-2020 թվականի հունիսի 1-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ չեն գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա.
-2020 թվականի հունիսի 1-ի (ներառյալ) դրությամբ չեն հանդիսացել անհատ ձեռնարկատեր (բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020 թվականի հունվարի 1-ից հետո),
-չեն հանդիսացել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառման շահառու:

Աջակցությունը տրամադրվում է շահառուի կողմից https://dimum.ssa.am/ կայքէջին ներկայացված դիմումի հիման վրա: