
Սարգիս Հովհաննիսյան
Պետական պահպանության ծառայության պետ
Կենսագրական տվյալներ
Սարգիս Բորիկի Հովհաննիսյանը ծնվել է 1968թ. մարտի 2-ին, Երևան քաղաքում:
1986-1988թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում (Աֆղանստանի Հանրապետություն):
1990-1992թթ. մասնակցել է ՀՀ և ԼՂՀ պաշտպանության մարտական գործողություններին:
1991-1992թթ. ծառայել է ՀՀ ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատում՝ զբաղեցնելով միլիցիոների պաշտոն:
1991-1996թթ. սովորել է Երևանի «Գրիգոր Զոհրապ» համալսարանի հեռակա բաժնում՝ իրավագիտություն մասնագիտությամբ:
1992-1998թթ. ծառայել է ՀՀ ՆԳՆ Նախագահի և բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ապահովման վարչությունում՝ զբաղեցնելով թիկնապահից մինչև բաժնի պետի պաշտոններ:
1998-2004թթ. ծառայել է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով բաժանմունքի պետի պաշտոն:
2004-2023թթ. ծառայել է ՀՀ ազգային անվտանգության մարմինների Պետական պահպանության ծառայությունում՝ զբաղեցնելով բաժանմունքի պետից մինչև ծառայության պետի պաշտոններ:
2021թ. հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
2023թ. ապրիլի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ:
Ամուսնացած է, ունի երեք որդի: