
Աշոտ Մարտիրոսյան
Միջուկային անվտանգության կոմիտեի նախագահ
Կենսագրական տվյալներ
Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
16 սեպտեմբերի 1949 թ., ք. Երևան
Կրթություն
1968-1973 թթ.- Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետ
Աշխատանքային գործունեություն
1973-1987 թթ. - Հայկական ԱԷԿ-ի տուրբինային արտադրամասի պետ
1987-1992 թթ. - «Կովկասատոմէներգակարգավորում» պետական ձեռնարկության գլխավոր ինժեների տեղակալ
1992-1993 թթ. - ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարության վարչության պետ
1993-2002 թթ. - ՀՀ ԿԱ ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության պետ
2002-2008 թթ. - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչության պետ
2008-2018 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ
2018 թ. հունիսի 8-ից նշանակվել է Միջուկային անվտանգության կոմիտեի նախագահ
Այլ տվյալներ
Պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն Սովետի պատվոգրով, Անանիա Շիրակացու մեդալով:
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: