Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Երեքշաբթի, 26 Հունվարի 2021

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետի (06-Գ29-19.1-Մ1-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության գլխավոր մասնագետի(06-Գ29-19.1-Մ1-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2021 թվականի հունվարի 25-31-ը՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով հետևյալ փաստաթղթերը և լուսանկար.
1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի մարտի 02-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256623 ՀՀ դրամ (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք)ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից.

06-Գ29-19.1-Մ1-4 «Բարեգործության մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ 2,3,6,7,11-13,15,16,18)

06-Գ29-19.1-Մ1-4 «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
(հոդվածներ՝ 5,8,10,13,17,20,22,33)

06-Գ29-19.1-Մ1-4 Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
(Հոդվածներ 2,5,17,32,47,60,90,132,133,150,152,153,155,184)

06-Գ29-19.1-Մ1-4 «Գրավոր խոսք» Վազգեն Գաբրիելյան«Գրավոր խոսք»: Վազգեն Գաբրիելյան: Երրորդ լրամշակված հրատարակություն: Լիմուշ հրատարակչություն: Երևան 2012
(Հոդվածներ 73-75,93,94,96,97,113,193,245-248,250)

06-Գ29-19.1-Մ1-4 Ինֆորմատիկա 7-րդ դասարան,դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս.Ս. Ավետիսյան, Ս.Վ. Դանիելյան: Երևան 2012
(§1.2, §1.3, §1.5, § 2.2, § 6.2, § 6.3, § 6.5, § 6.6)

06-Գ29-19.1-Մ1-4 Ինֆորմատիկա 8-րդ դասարան,դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս.Ս. Ավետիսյան, Ս.Վ. Դանիելյան: Երևան 2012
(§1.1, §3.1)

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքեջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

«Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

«Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա,հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

«Բարեվարքություն» կոմբետենցիա
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (010-515-588,09150-83-20), էլեկտրոնային փոստի հասցե՝ zhenya.sargsyan@gov.am):

Թեստի ձևանմուշը կցվում է: