Երկուշաբթի, 25 Հունվարի 2021
Հայտարարություն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետի-րական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ հաստատված պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգի 12 և 12.1 կետերը` հասարակական կազմակերպությունները կարող են դիմումներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ` մրցութային հանձնաժողովներում ընդգրկվելու նպատակով:
Բոլոր հետաքրքրված հասարակական կազմակերպությունները ստորագրված դիմումները կարող են ներկայացնել՝ ուղարկելով hermine.gasparyan@gov.am էլեկտրոնային հասցեին:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի մարտի 1-ն է:
Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել`
1. Կազմակերպության անվանումը
2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն
3. Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանունը, անձնագրային տվյալները
4. Կազմակերպության գործունեության բնույթը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն` 515-756 հեռախոսահամարով: