Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Հինգշաբթի, 12 Նոյեմբերի 2020

ՀՀ վարչապետի աշխատակազմում փորձագետ ներգրավելու մասին

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․

Փորձագետը՝

1. մասնակցում է դատախազության, պաշտպանության, ազգային անվտանգության ծառայության օրենսդրության վերաբերյալ կառավարության, վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված նախագծերի մասնագիտական փորձաքննությանը․

2. մասնակցում է առանձին հարցերի կառավարության ծրագրին և քաղաքականության հիմնական ուղղություններին համապատասխանության ուսումնասիրությանը, աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացվող մասնագիտական փորձաքննությանը.

3. մասնակցում է իր ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի մասնագիտական փորձաքննությանը, տալիս է դրանցով նախատեսված համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման մասին եզրակացություններ․

4. իր գործունեության ոլորտի շրջանակներում մասնակցում է ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացված առաջարկությունների ուսումնասիրությանը, ներկայացնում կատարման ընթացքի գնահատում և մասնագիտական դիրքորոշում.

5. մասնակցում է իր գործունեության ոլորտին առնչվող իրավաբանական անձանց կողմից ներկայացված դիմումների ընթացքի ապահովման աշխատանքներին.

6. մասնակցում է իր գործունեության ոլորտներին առնչվող՝ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գերակա խնդիրների կատարման ընթացքի նկատմամբ հսկողական աշխատանքներին.

7.մասնակցում է իր գործունեության ոլորտների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին․
8.մասնակցում է իր գործունեության ոլորտի շրջանակներում տեղեկանքների, տեղեկատվական նյութերի և եզրակացությունների նախապատրաստման աշխատանքներին.

9.Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում հավանության արժանացած իր գործունեության ոլորտների վերաբերյալ կառավարության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերջնական փաթեթը տրամադրում է Ազգային ժողովի հետ կապերի վարչությանը.

 

10. մասնակցում է իր գործունեության ոլորտի շրջանակներում տեղեկանքների, տեղեկատվական նյութերի և եզրակացությունների նախապատրաստման աշխատանքներին.

Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից 6 ամիս ժամանակահատվածով։

Փորձագետին ներկայացվող պահանջները՝
բարձրագույն կրթություն, առնվազն մեկ օտար լեզվի իմացություն, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Դատախազության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքների, «ՀՀ կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի N 667-Լ որոշման և անհրաժեշտ այլ իրավական ակտերի իմացություն:

Փորձագետի պարտականությունները`
• Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2020 թվականի նոյեմբերի 17-ը ներառյալ։

• Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները վարչապետի աշխատակազմ (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (ձևանմուշը կցվում է).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
7) համառոտ CV:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ հեռավար - araksya.terteryan@gov.am էլ-փոստ:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ /ք.Երևան, Հանրապետության հրապարակ Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 613 Արաքսյա Տերտերյան, էլ-փոստ - araksya.terteryan@gov.am/: