Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2020

Հայտարարություն՝ ՀՀ Վարչապետի աշխատակազմի փորձագետ ներգրավելու մասին

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․
Փորձագետը իրեն հանձնարարված ոլորտում՝
- մասնակցում է իրեն կցված ՀԽ հանձնաժողովների և ենթահանձնաժողովների նիստերին, տալիս է փորձագիտական կարծիք և եզրակացություն.
- ուսումնասիրում է իրեն կցված հանձնաժողովների ոլորտային առանձնահատկությունները, առաջադրում ՀԽ քննարկման ենթակա հարցեր և խնդիրներ.
- ապահովում է հանրային հնչեղություն ունեցող թեմաների ուսումնասիրությունն ու ներկայացնում դրանք համապատասխան հանձնաժողովների քննարկմանը.
- մասնակցում է իրեն կցված հանձնաժողովներին և ենթահանձնաժողովներին ուղղված նամակների, գրությունների, դիմումների, բողոքների ուսումնասիրման գործընթացին, տալիս դրանց արձագանքելու վերաբերյալ փորձագիտական խորհրդատվություն.
- մասնակցում է իր գործունեության ոլորտի շրջանակներում տեղեկանքների, տեղեկատվական նյութերի և եզրակացությունների նախապատրաստման աշխատանքներին.
- մասնակցում է իրեն կցված հանձնաժողովների և ենթահանձնաժողովների նիստերի կազմակերպական և նախապատրաստական աշխատանքներին.
- ՀԽ նախագահին է ներկայացնում ոլորտային հանձնաժողովների աշխատանքների արդյունքները, գնահատում դրանց որակը, հանդես գալիս առաջարկներով.
- մասնակցում է իր գործունեության ոլորտների վերաբերյալ հետազոտություններին և հանրային կարծիքի ուսումնասիրման աշխատանքներին․
- համագործակցում է Հանրային խորհրդի և հանձնաժողովների անդամների հետ՝ աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու և խոչընդոտները վերացնելու նպատակով.
- ՀԽ նախագահի հանձնարարությամբ՝ իր լիազորությունների շրջանակում իրականացնում է հետազոտման, ուսումնասիրման, խորհրդատվական աշխատանքներ, հանդես է գալիս որպես մենթոր:

Փորձագետը նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից 1 տարի ժամանակահատվածով։
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
բարձրագույն կրթություն, առնվազն մեկ օտար լեզվի իմացություն, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքների, «ՀՀ կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի N 667-Լ որոշման և անհրաժեշտ այլ իրավական ակտերի իմացություն:

Փորձագետի պարտականությունները`
• Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2020 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ։
• Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները վարչապետի աշխատակազմ (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1) գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
7) համառոտ CV:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ /ք.Երևան, Հանրապետության հրապարակ Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 613 Արաքսյա Տերտերյան, էլ-փոստ - araksya.terteryan@gov.am/: