Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2020

ՀՀ վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակում փորձագետ ներգրավելու մասին

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․
Փորձագետը՝
1. Մասնակցում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի («Գրասենյակ») միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության վարչությունում («Վարչություն») կազմակերպվող աշխատանքային քննարկումներին.
2. Ուսումնասիրում է Վարչությունում առկա արբիտրաժային և դատական գործերը, ներկայացնում է նշված գործերի վերաբերյալ իրավական վերլուծություններ.
3. Ուսումնասիրում է արբիտրաժային և ընթացիկ դատական վարույթների շրջանակում ծագած հարցերի վերաբերյալ միջազգային պրակտիկան և նախադեպային իրավունքը.
4. Մասնակցում է Գրասենյակին կամ Վարչությանն ուղղված նամակների, գրությունների, դիմումների, բողոքների ուսումնասիրման գործընթացին, տալիս դրանց արձագանքելու վերաբերյալ փորձագիտական խորհրդատվություն.
5. Մասնակցում է իր գործունեության ոլորտի շրջանակներում տեղեկանքների, տեղեկատվական նյութերի և եզրակացությունների նախապատրաստման աշխատանքներին.
6. Մասնակցում է իր գործունեության ոլորտների վերաբերյալ հետազուոթյուններին և իրավական փաստաթղթերի ուսումնասիրման և մշակման աշխատանքներին.
7.
Համագործակցում է Գրասենյակի և Վարչության աշխատակիցների հետ՝ աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու և խոչընդոտները վերացնելու նպատակով.
8. Մասնակցում է Վարչության կողմից համակարգվող աշխատանքների ռազմավարության մշակմանը:

Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից 1 տարի ժամանակահատվածով։
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- բարձրագույն կրթություն,
- անգլերենի իմացություն,
- ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» ՀՀ օրենքի, Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի լուծման մասին կոնվենցիայի, Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության, ՄԱՄԻՀ (UNCITRAL) արբիտրաժային կանոնների, Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին կոնվենցիայի, Ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին երկկողմ համաձայնագրերի իմացություն::

Փորձագետի պարտականությունները`
• Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2020 թվականի հոկտեմբերի 19-ը ներառյալ։
• Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները վարչապետի աշխատակազմ (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (ձևանմուշը կցվում է).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
5) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
6) համառոտ CV:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև 11:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ /ք.Երևան, Հանրապետության հրապարակ Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 756, Հերմինե Գասպարյան, էլ.փոստ՝ gohar.meliksetyan@gov.am/: