Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Չորեքշաբթի, 30 Սեպտեմբերի 2020

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

 Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալի (ծածկագիրը՝ 06-13-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:

Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալի (ծածկագիրը՝ 06-13-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալի (ծածկագիրը՝ 06-13-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի ընդունարան (ք.Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
7. համառոտ CV (ըստ ցանկության):

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 9-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:00-ից 13:00-ը և 14:00-ից 15:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 310 858 (երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ Սահմանադրություն,
6-րդ գլուխ, հոդվածներ՝ 146, 147
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150151

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ 4, 5, 7
https://www.irtek.am/views/act.aspx?aid=150629

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 4
2-րդ գլուխ, հոդված՝ 5
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150576

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 2
8-րդ գլուխ, հոդված՝ 37
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150549

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված 5
https://www.irtek.am/views/act.aspx?aid=14986

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք
3-րդ գլուխ, հոդված՝ 15
https://www.irtek.am/views/act.aspx?aid=150574

«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդվածներ՝ 1.2, 5, 6
2-րդ գլուխ, հոդված՝ 12
4-րդ գլուխ, հոդվածներ՝ 15.1, 17, 19, 20, 21, 23, 24, 25
https://www.irtek.am/views/act.aspx?aid=150079

«Գնումների մասի» ՀՀ օրենք,
1-ին բաժին, հոդված՝ 2,
3-րդ բաժին, հոդվածներ՝ 18, 23
4-րդ գլուխ, հոդված՝ 37
https://www.irtek.am/views/act.aspx?aid=150073

Հարկային օրեսնգիրք
2-րդ գլուխ, հոդված՝ 4
3-րդ գլուխ, հոդվածներ՝ 6, 19
15-րդ գլուխ, հոդված՝ 79,
56-րդ գլուխ, հոդված՝ 267
https://www.irtek.am/views/act.aspx?aid=150068

«Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենք,
8-րդ գլուխ, հոդված՝ 17
10-րդ գլուխ, հոդված՝ 29
https://www.irtek.am/views/act.aspx?aid=78284

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենք
4-րդ գլուխ, հոդված՝ 31
https://www.irtek.am/views/act.aspx?aid=150069

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք
2-րդ գլուխ, հոդվածներ՝ 10, 11
3-րդ գլուխ, հոդված՝ 36
https://www.irtek.am/views/act.aspx?aid=150070

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ 1, հոդվածներ՝ 3, 4
https://www.irtek.am/views/act.aspx?aid=152181

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 2
2-րդ գլուխ, հոդված՝ 10
https://www.irtek.am/views/act.aspx?aid=152183

«Վիճակախաղերի մասի» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 2,
https://www.irtek.am/views/act.aspx?aid=23280

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենք
2-րդ գլուխ, հոդված՝ 4
https://www.irtek.am/views/act.aspx?aid=23279

«Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 2
2-րդ գլուխ, հոդված՝ 7
https://www.irtek.am/views/act.aspx?aid=23270

«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենք
6-րդ գլուխ, հոդվածներ՝ 18, 20
https://www.irtek.am/views/act.aspx?aid=35010

«Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենք
3-րդ գլուխ, հոդված՝ 20
https://www.irtek.am/views/act.aspx?aid=150417

«Հավատարմագրման մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 2
https://www.irtek.am/views/act.aspx?aid=64190

«Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 7
https://www.irtek.am/views/act.aspx?aid=64189

«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենք
2-րդ գլուխ, հոդված՝ 7
https://www.irtek.am/views/act.aspx?aid=64191

«Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենք
7-րդ գլուխ, հոդված՝ 26
https://www.irtek.am/views/act.aspx?aid=64192

«Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենք
2-րդ գլուխ, հոդված՝ 6
https://www.irtek.am/views/act.aspx?aid=23488

«Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենք
հոդված՝ 4
https://www.irtek.am/views/act.aspx?aid=12009

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք
2-րդ գլուխ, հոդվածներ՝ 2, 5
https://www.irtek.am/views/act.aspx?aid=150114

«Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 5, 12,
https://www.irtek.am/views/act.aspx?aid=60337

«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդվածներ՝ 4, 5
7-րդ գլուխ, հոդված՝ 26
https://www.irtek.am/views/act.aspx?aid=151568

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք
7-րդ գլուխ, հոդված՝ 43
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=126306

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 5, 9,
http://www.irtek.am/views/act.aspx?aid=78687

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենք
3-րդ գլուխ, հոդված՝ 10
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150034

<<Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին>> ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 2
http://www.irtek.am/views/act.aspx?aid=34931

«Փոստային կապի մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 6
3-րդ գլուխ, հոդված՝ 18.1
http://www.irtek.am/views/act.aspx?aid=28202

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 2,
5-րդ գլուխ, հոդված՝ 27
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150127

«Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 3
6-րդ գլուխ, հոդված՝ 29,
https://www.irtek.am/views/act.aspx?aid=83293

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդվածներ՝ 2, 3,
https://www.irtek.am/views/act.aspx?aid=76511

«Պարենային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 4, 10
https://www.irtek.am/views/act.aspx?aid=16891

«Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 2
2-րդ գլուխ, հոդված՝ 3
https://www.irtek.am/views/act.aspx?aid=32463

«Տնտեսականմրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենք
3-րդ գլուխ, հոդված՝ 6
5.1-րդ գլուխ. հոդված՝ 16.1
https://www.irtek.am/views/act.aspx?aid=150139

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենք, ,
4-րդ գլուխ, հոդված՝ 33
6.1-ին գլուխ, հոդված՝ 55.1
https://www.irtek.am/views/act.aspx?aid=150109

ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջները սահմանելու մասին» թիվ 1093-Ն որոշում
Հավելված 1
https://www.irtek.am/views/act.aspx?aid=82197

ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու մասին» N 211-Ն որոշում,
Հավելված
https://www.irtek.am/views/act.aspx?aid=64396

ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշում
Հավելված 1
https://www.irtek.am/views/act.aspx?aid=151060

ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1118-Ն որոշում
Հավելված
https://www.irtek.am/views/act.aspx?aid=82195

ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1225-Ն որոշում
Հավելված
https://www.irtek.am/views/act.aspx?aid=91775

ՀՀ կառավարության 2019թ. հունիսի 6-ի 727-Ն որոշում
Հավելված՝ 1
https://www.irtek.am/views/act.aspx?aid=100115

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012: 1. Տեքստային խմբագրիչներ, §1.2, §1.3, §1.5, 2. Համակարգչային հմտություններ, §2.2, 6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, §6.3, §6.4, §6.5 §6.6
http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013: 1. Էլեկտրոնային աղյուսակներ, §1.1, 3. Գրաֆիկական խմբագրիչներ, §3.1
http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=46

«Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2012թ., էջ 74, 75, 94, 245, 246, 247, 248, 250
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Անգլերենի 2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2015. Մաս 1, էջ 145, 150, 151, 209
https://lib.armedu.am/resource/10847

Անգլերենի 2018 թվականի միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան
/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2018. Մաս 1: էջ 114, Մաս 3: էջ 267
https://lib.armedu.am/resource/23916

Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքներ, Եր., ՖԻԼԻն, 2014, Մաս 3, էջ 39, 41, 42, 43, 44
https://lib.armedu.am/resource/3319


Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
«Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
«Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1), հեռախոսահամար՝ +374 10 515 622):
Թեստի ձևանմուշը կցվում է: