Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Ուրբաթ, 4 Սեպտեմբերի 2020

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 06-3-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 06-3-Մ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 06-3-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի ընդունարան (ք.Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
7. համառոտ CV (ըստ ցանկության):

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 15-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:00-ից 13:00-ը և 14:00-ից 15:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 175.932 (մեկ հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
«ՀՀ Սահմանադրություն»
գլուխ 1, հոդվածներ 6, 8, 10, 14
գլուխ 2, հոդված 37
գլուխ 3, հոդված 86
գլուխ 4, հոդվածներ 109, 116
գլուխ 5, հոդվածներ 125, 128, 132
գլուխ 6, հոդվածներ 147, 149, 151, 152, 153, 154, 155, 157, 159, 161
գլուխ 7, հոդվածներ 163, 168, 169
գլուխ 8, հոդված 177
գլուխ 15, հոդված 207
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
գլուխ 1, հոդված 2
գլուխ 2, հոդվածներ 3, 4
գլուխ 3, հոդվածներ 5, 6
գլուխ 4, հոդվածներ 10, 11, 12, 13, 14, 18, 22
գլուխ 5, հոդված 23, 25
գլուխ 8, հոդվածներ 34, 37
գլուխ 11, հոդվածներ 43, 44
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138733

 


«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենք
գլուխ 1, հոդված 2
գլուխ 2, հոդվածներ 3, 4
գլուխ 3, հոդվածներ 7, 8
գլուխ 4, հոդվածներ 11, 12
գլուխ 5, հոդվածներ 14, 15, 18
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132717

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
գլուխ 1, հոդված 2
գլուխ 2, հոդվածներ 4, 5, 7, 9, 10
գլուխ 3, հոդված 12
գլուխ 5, հոդված 22
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք
գլուխ 3, հոդված 14
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138904

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենք
գլուխ 1, հոդվածներ 3, 4
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139014

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
գլուխ 1, հոդված 4
գլուխ 2, հոդվածներ 5, 7
գլուխ 3, հոդվածներ 8, 9, 11, 15
գլուխ 4, հոդվածներ 18, 19
գլուխ 5, հոդված 21
գլուխ 9, հոդված 38
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

«Իրավաբանական համառոտ բացատրական բառարան», Արմեն Կոբալյան, Վանաձոր, Արմինֆո, 2005թ., էջեր 8, 14, 27, 31, 55, 58
http://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/2001-2011/iravabanakan_kobalyan_2005.pdf

«Պաշտոնական ոճ», Յուրի Ավետիսյան, Զանգակ-97, 2011 թվական, էջեր 15, 31, 37, 38, 60
http://lib.ysu.am/disciplines_bk/4f0357f0b568a3d86d9adc33219a8635.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, էջեր 10, 12, 18, 19, 30, 31, 54, 81
http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013, էջեր 5, 46, 117 http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2

Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՖԻԼԻՆ, 2016. Մաս 2, էջեր 16, 17, 19, 24
http://www.atc.am/files/shtemaranner/2015-2016/Russian_2.pdf

Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՖԻԼԻՆ, 2014. Մաս 3, էջեր 38, 39, 164, 165, 185
http://www.atc.am/files/shtemaranner/2015-2016/Russian_3.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
• «Խնդրի լուծում» https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում» https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1), հեռախոսահամար՝ 010-515-622 էլեկտրոնային փոստի հասցե՝ lilit.abgaryan@gov.am):

Թեստի ձևանմուշը կցվում է: