Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Ուրբաթ, 26 Հունիսի 2020

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

 Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 06-Գ31-22.2-Մ1-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 06-Գ31-22.2-Մ1-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 06-Գ31-22.2-Մ1-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի ընդունարան (ք.Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
7. համառոտ CV:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հունիսի 26-ից մինչև 2020 թվականի հուլիսի 7-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:00-ից 12:00-ը և 14:00-ից 16:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից.
ՀՀ Սահմանադրություն
Հոդվածներ՝ 21, 66, 73, 74, 78, 79, 146, 169, 170
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

ՀՀ քաղաքացիական օրենսգիրք
Հոդվածներ՝ 67, 141, 317, 433, 437, 445, 460, 540, 543, 1043, 1272, 1281, 1285
https://www.arlis.am/documentview.aspx?docid=141434

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենք
Հոդվածներ՝ 3-15
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132697

«Առևտրային արբիտրաժի մասին» օրենք
Հոդվածներ՝ 15-25
https://www.arlis.am/documentview.aspx?docid=119018

«Գնումների մասին» օրենք
Հոդվածներ՝ 2, 18-23
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=121796

Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի լուծման մասին կոնվենցիա
http://www.irtek.am/views/act.aspx?aid=50352

Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրություն
https://www.un.am/up/file/2.%20Statute%20of%20ICJ.pdf

UNCITRAL Arbitration Rules (as revised in 2010)
https://www.uncitral.org/pdf/english/texts/arbitration/arb-rules-revised/arb-rules-revised-2010-e.pdf

«Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2012թ.
Էջեր՝ 71-87, 94, 245-250
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012. §2.2. Գործողություններ օբյեկտների հետ, §2.3. Զամբյուղ (Recycle Bin) թղթապանակ, §1.2. Տեքստի ձևաչափի սահմանում, §1.3. Այբուբենի փոփոխման KDWin ծրագիրը, §1.5. Փաստաթղթի նախնական դիտում և տպագրում, §2.2 Գործողություններ օբյեկտների հետ, §6.2. Microsoft Excel էլեկտրոնային աղյուսակ, §6.3. Աղյուսակների տվյալների ներմուծումը, §6.6. Աշխատանքային թերթի պարամետրերի սահմանումը: Փաստաթղթի տպագրումը
https://fliphtml5.com/fumf/egdx

«Կառավարչական վերլուծություն» Սարգսյան Աղասի Զալիբեկի, Առաքելյան Արտակ Կարենի, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան 2011թ. Հրատարակչություն
Էջեր 14-24
http://library.asue.am/books/2442.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքեջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես.
• «Խնդրի լուծում» https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում» https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1), հեռախոսահամար՝ + 374 10 515 622, Լիլիթ Աբգարյան):

Թեստի ձևանմուշը կցվում է: